Невежда – необразованный человек
Надеть – что-то на себя.
Կենսաբանություն բնական գիտություն է որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվալուցիան։ Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Ժամանակակից կենսաբանության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբունքներ և տեսություններ՝ բջջային տեսությունը, ըստ որի՝ բջիջը համարվում է կյանքի պարզագույն միավորը, էվոլուցիոն տեսությունը, գենային տեսությունը, ըստ որի՝ գենը համարվում է ժառանգականության հիմքը, էներգիայի սպառման և ձևափոխման սկզբունքը և հոմեոստազը։Հայերենում կենսաբանություն տերմինը կազմված է «կյանք» և «բանալ» արմատներից և «ություն» վերջածանցից։«Կենսաբանություն» եզրույթը միմյանցից անկախ առաջարկել են ֆրանսիացի գիտնական Ժան Բատիստ Լամարկը և գերմանացի գիտնական Գոտֆրիդ Տրևիրանուսը 1802 թվականին։