Զաքարյաններ – Հեթումյաններ

Զաքարյաններ

1․ Ովքե՞ր էին Զաքարյանները։

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները։

Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում (908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։ Վերջիններիս արշավանքը Հայաստան տեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։

Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլա ամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատիոնիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։

Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը։ Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլու թուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։

2․ Ներկայացրե՛ք և նկարագրե՛ք հայ- վրացական հարաբերությունները Զաքարյանների օրոք։

XII դ-ում սելջուկյան ամիրություննե­րի դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված ազատագրական պայքարը գլխա­վորել են վրաց Բագրատունիների (սկսած Դավիթ III Շինարար թագավորից, 1089-1125) շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները’ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները և Զաքարյանները:Հայ-վրացական ուժերը 1110-ին ազատագրել են Շամշուլդե բերդը, 1118-ին Լոռե բերդաքաղաքը, ապա’ նախկին Կյուրիկյան թագավորու­թյան ամբողջ տարածքը, 1123-ին’ Գուգարքի արևելյան և Ուտիքի արևմտյան շրջանները, Կայենը, Կայծոնը, Տավուշը, Մահկանաբերդը և այլ բերդեր ու բնակավայրեր: Նույն թվականին Անիի հայ բնակիչներն ապստամբել են Շադդադյանների դեմ և 1124-ին քաղաքը հանձնել վրաց Դավիթ Շինարարին: Սակայն վերջինիս հաջոր­դած Դեմետրե I թագավորը (1125—1155/ /56) 1126-ին ստիպված է եղել Անին վերա­դարձնել այն պաշարած Շադդադյան ամի­րա Փատլունին: 1161-ին անեցիները կըր- կին ազատագրել են քաղաքը և այն հանձ­նել վրաց թագավոր Գեորգի 111-ին (1155 /56—1184): Վերջինս Անիի կառավարիչ է ճանաչել Իվանե Օրբելյանին (օգնական’ Սարգիս Զաքարյան): Հայ-վրացական զորքե­րը 1161-ի օգոստոսին Անիի մոտ ջախջա­խել են Շադդադյաններին օգնության շտա­պած Շահ-ի արմենների ամիրա Միրանին և հարևան ամիրայությունների միացյալ ուժերին: Զարգացնելով հաջողությունը, հայ-վրացական ուժերը 1162-ի օգոստոսին գրա­վել են նաև Դվինը: Սակայն նույն թվա­կանի վերջին Ատրպատականի Ելտկուզ աթաբեկը խոշոր բանակով գրավել է Դվինը, ապա պաշարել Անին: Պատերազմական գործողությունները փոփոխակի հաջողու­թյուններով տևել են շուրջ 3 տարի: 1165-ին հայ-վրացական ուժերը ստիպված նահանջել են՝ կրկին Անին զիջելով Շադդադյաննե­րին:

1185-ին Վրաց Թամար թագուհին (1184-1207) Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զոր­քերի ամիրսպասալարի պաշտոնը, ինչ­պես նաև Օրբելյանների այն տիրույթնե­րը, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխիթ (Հայաստան) ան­վանումով: Սարգիս Մեծի որդիները’ Զաքարեն և Իվանեն, գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը XIII դ-ի սկզբին հասել է 40 հազարի: Զաքարյանները վճռական դեր են խաղացել Թամար թա­գուհու առաջին ամուսնու’ Գեորգի Ռու­սի (Յուրի Բոգոլյուբսկի) ապստամբու­թյան ճնշման գործում: Այդ ծառայու­թյան համար Թամար թագուհին Սարդիս Զաքարյանի (մահ. 1187) որդի Զաքարեին նշանակել է ամիրսպասալար, Իվանեին’ արքունի մեծ վեզիր (մսախուրթուխուցես), Վահրամ Զաքարյանի (Սարգիս Զաքար­յանի եղբայրը) որդի Զաքարեին (Զաքարյանների Գազելի կամ Գազեցի ճյուղի հիմնադիրը) շնորհել Գագ ամրոցը և նրա շրջակայքը’ մինչև Գանձակ, մյուս որ­դուն’ Սարգսին (Զաքարյանների Թմոգվելի կամ Թմոգվեցի ճյուղի հիմնադիրը)’ Թմբուկը (Թմոգվելի): Սարգիս Զաքարյանի անե­րորդին’ Մահկանաբերդի և ճաղպատի իշխան Ամիր-Քուրդ Արծրունին, նշանակ­վել է Քարթլիի և Տփղիսի էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև արքունի գանձապետ (մեճուրճլեթուխուցեսի): Սարգսի որդիներ Զաքարեն և Իվանեն վրացական բա­նակում վարել են հայկական զորքերի սպա­րապետությունը: Հայկական զորքերը շարու­նակ համալրվել են Հայաստանի տար­բեր գավառներից Վրաստան անցնող հայ զինվորներով: 1185-ին հայկական զորաբանակն ուներ 20 հազար, իսկ XIII դ. սկզբին՝ մոտ 40 հազար զինվոր: 

Հայ-վրացական սերտ համագոր­ծակցության հետևանքով ոչ միայն ամ­րապնդվել ու հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սել­ջուկ նվաճողներից շուտով ազատա­գրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիս – արևելյան և կենտրոնական նահանգները:

Հեթումյաններ

1․ Ովքե՞ր էին Հեթումյանները։

Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։

2․ Ներկայացրե՛ք Հեթումյանների արտաքին քաղաքականությունը։ Վերլուծեք դաշնակցելու հմտությունները։

Սկզբում նրանք մոնղոլամետ քաղաքկանություն էին վարում, քանի որ նրանք գերիշխող դիրք էին գրավում տարածաշրջանում, իսկ հետո անցան մամլուքների կողմը:

Թագաժառանգ Զաբելն անչափահաս էր, ուստի և նշանակվել էին երեք խնամակալ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը: Շուտով Ատան պայլը սպանվեց, իսկ Հայոց կաթողիկոսը մահացավ: Կոստանդին Գունդստաբլը մնաց Զաբելի միակ խնամակալ: Լևոն Ա-ի մահից հետո Հայոց գահին փորձեց տիրանալ Ռայմոնդ-Ռուբենը, սակայն պարտվեց: Նրան ձերբակալեցին և բանտարկեցին:

Հայոց արքունիքը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Դ-ի որդու՝ Ֆիլիպի հետ: Այս ընտրությունը պատահական չէր, քանզի փորձ էր արվում վերջ դնելու Անտիոքի և Կիլիկիայի միջև թշնամանքին: Նա պետք է երկիրը կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն Ֆիլիպն սկսեց արհամարհել հայոց դավանանքը և հովանավորել խաչակիրներին: Նա արքունիքից հեռացնում էր հայ իշխաններին ու կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներին: Զայրացած հայ իշխանները նրան բանտ նետեցին, որտեղ էլ նա մահացավ:

Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց Հայոց թագավոր (1226-1270): Նա հիմք դրեց Հեթումյանների արքայատոհմին:

3․ Ինչո՞ւ անկում ապրեց Հեթումյանների արքայատունը։

Երկրիը գտնվում էին տնտեսական ճգնաժամի մեջ, երկիրը պառակտված էր, գահի հանդեպ կար ոտընձգություններ: Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274-1294 թթ.–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307 թթ.) և Սմբատը (1307-1314 թթ.)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329 թ.–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։

4․ Կարո՞ղ էին արդյոք խուսափել անկումից։

Եթե լինեին միասնական, պայքարեին մեկ թշնամու դեմ գտնեկով ճիշտ դաշնակիցներ ՝այո՛:

5․ Ի՞նչ դժվարություններ և առավելություններ կային Հայաստանի սահմաններից դուրս թագավորություն հռչակելու հարցում։

Դժվարությունները նրանք էին որ, Հայաստանի տարածքից դուրս թշնամիներով շրջապատված դժվար էր գտնել դաշնակիցներ, ունենալ դաշնակիցներ, ճանաչել Կիլիկիայի անկխությունը, և տնտեսական կապեր հաստատել տարբեր երկրների հետ Հայաստանը զարգացնելու համար:

Իսկ առավելությունները, որ Կիլիկիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ էր, այն գտնվում էր և՛ Եվրոպական, և՛ Աասիայի երկրների հետ: Նաև Կիլիկիայի անկախության համար հայ նախարարները գործում էին միասնական:

Ռուբինյաններ

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

Հայ իշխան Ռուբենը որը Գագիկ բ-ի թկնապահներից էր վ գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը:

2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։

1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավ։

3․ Ի՞նչ հարաբերություններ ուներ Կոստանդին 1-ինը խաչակրաց արշավանքի կազմակերպիչների հետ

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում

Թորոս Ա (1070/71–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։
5․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

6.Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։

Թորոս Բ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան Ռուբինյանների տոհմից (1145-1169)։ Լևոն Ա-ի ավագ որդին։1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս։ Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»։

7․Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։

1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։
8․ Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։

Ռուբեն Բ (ծն.թ.անհայտ–1169), Կիլիկիայի Հայոց իշխան 1169 թվականին, Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։

9․ Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։

Այո ես արդարացնում եմ :

10․ Ինչպե՞ս Ռուբինյաններին փոխարինեցին Հեթումյանները, ի՞նչ պայմաններում, ե՞րբ։

Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։

 

Skip to toolbar