Եռօրյա արշավ դեպի Լոռի

Օր առաջին․

Մենք շարժվեցինք եկեղեցու բակից և առաջին կանգառն Ապարանում էր։ Այնտեղ մենք հանգստացանք և շաժվեցինք դեպի Ռյա Թազա գյուղ։Ծանոթանալով գյուղին մենք գնացինք Դսեղ որտեղ այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Թանգարանն ինձ շատ դուր եկավ ես ավելի լավ ծանոթացա Հովհաննես Թումանյանի կյանքին։Հովհաննես Թումանյանի տան հետ ծանոթանալուց հետո մենք շարժվեցինք դեպի Քառասնից մանկաց վանք և Լոռվա Ծովեր։ Ծովերից հետո մենք գնացինք Մարց գյուղ որտեղ գիշերեցինք։

Օր երկրորդ․

Երկրորդ օրը ամենահագեցած օրն էր։ Մենք արթնացանք 08:00 նախաճաշեցինք հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Քոբայր։ Ծանոթացանք Քոբայրի տեղանքին և նրա պատմությանը։Երկրորդ օրվա ամենագեղեցիկ վայրերից մեկը դա Օձունի տաճարն էր իսկ ամենահեռու վայրը դա Ներքին Հոռոմայրն էր։ Այդ օրն մենք այցելեցինք նաև Օձի պորտ իսկ երեկոյան գնացինք դեպի Ստեփանավան և այնտեղ գիշերցինք։

Օր երրորդ․

Երրորդ օրը արթնանալութ և նախաճաշելուց հետո մենք շարժվեցինք դեպի Ալեա։ Ալեայան ինձ նունպես շատ դուր եկավ այնուհետև մենք գնացին դեպի Մայորի ձոր շրջեցինք այնտեղ լսեցինք ձորի պատմությունը։ Երրորդ օրն ինձ վրա տպավորվեց Լոռվա բերդով և Արևածագի ձորով։ Իսկ երեկոյան մենք շարժվեցինք դեպի երևան։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar