Ամուսնական ավանդույթներ

Անկախ բնակավայրից, ազգային պատկանելությունից ու կրոնական հակումներից, ամուսնացողները ջանադրաբար պահպանում են ավանդույթները: Ահա դրանցից մի քանիսը: # Քենիայում գերդաստանի ամենատարեց կնոջը թույլատրվում է ամուսնական առաջին գիշերն անցկացնել նորապսակների մահճակալի տակ: Անհրաժեշտության դեպքում նա պետք է հարսին հուշի հետագա գործողությունները: # Զագսից վերադառնալիս` ռուսաստանցի նորապսակներին պետք է դիմավորեն ծնողները և նրան բոքոն հաց հյուրասիրեն: Ով առանց ձեռքերի օգնության կպոկի ամենամեծ պատառը, նա էլ հետագայում իշխում է ընտանիքում: # Նորպսակները Նորվեգիայում տան մոտ եղևնի են տնկում: Հավատալիք կա, որ ամուսնությունը տևում է այնքան ժամանակ, որքան նրանք աճում են: # Հունաստանում ամուսնական առաջին գիշերը նորապսակների անկողնու մոտ պետք է երեխաներ վազվզեն: Համարվում է, որ դա նպաստում է առողջ սերունդ ունենալուն: # Ամերիկացի նորահարսը պետք է անպայման կրի ինչ¬որ նոր, երկնագույն, հին և պարտքով վերցրած իրեր (հագուստ, զարդ…): Դա նոր ընտանեկան կյանքում հաջողություն և հավատարմություն, ընտանիքի հետ կապ և հարազատների աջակցություն է խորհրդանշում: # Հարսանիքի նախօրյակին Գերմանիայում հարսնացուի տունը մտերիմների գրոհներին է ենթարկվում: Նրանք շեմի վրա ափսեներ են կոտրատում, և որքան բեկորները շատ լինեն, այնքան հաջողակ կլինի աղջկա կյանքը: # Հունգարացի հարսի հետ պարել ցանկացողները պետք է գնեն այդ իրավունքը` դրա համար հարսի կոշիկի մեջ մի քանի ֆորինտ դնելով: Այգ գումարը հարստություն է խորհրդանշում: # Մերձբալթիկայում պարելու ժամանակ հարսն ամբողջ ուժով պետք է տրորի փեսացուի ոտքը, որպեսզի համոզվի, որ իր առջև իր սիրելի կերպարանքով սմբակավոր սատանան չէ: # Նիկոբարյան կղզիներում փեսացուն պետք է կամավոր ստրկության գնա իր սիրելիի տուն և առնվազն կես տարի այնտեղ կատարի բոլոր դժվար աշխատանքները: Իսկ Ֆինլանդիայում` ճիշտ հակառակը. հարսանիքից առաջ հարսնացուն մեկ շաբաթ ապրում է ապագա ամուսնու տանը, որպեսզի ծանոթանա տնտեսությանը: # Նիգերացի փեսացուն պետք է անցնի իր ապագա կնոջ հարազատների շարքի միջով: Իսկ այդ հարազատները ճիպոտներով հարվածում են նրան` ճշտելով, թե նա որքանով է պատրաստ ընտանիքի գլխավորը լինելու դժվարին գործին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar