ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԷՖԵԿՏԸ ԵՎ ՕՋՈՆԻ ԹԱՂԱՆԹԸ

Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում։ Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ։ Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը։ 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականինայն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000 թվականին 0,038%։ Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով։ Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը։ Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում։Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համերկրային փոփոխության։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (19-րդ դարի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6 °C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5 °C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան և միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական (բնապահպանական) ճգնաժամի (օվկիանոսների մակարդակի բարձրացում, հավերժական ձյան գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու, արևային էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։ Ահա այսքանից կարելի է ենթադրել, որ կլիմայական փոփոխությունները կապված են ջերմոցային գազերի աշխատանքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar