Իլոն Մասկ հետազոտական նաղագիծ

Իլոն Մասկ  Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար : 2021 թվականի հունվարին Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը(ըստ Ֆորբս ամսագրի).այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 189 միլիարդ դոլար։

ՍփեյսԷքսի հիմնադիր, գործադիր տնօրեն և տեխնիկական տնօրեն , Թեսլայի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն։ OpenAI-ի համանախագահ, Neuralink-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է ՍոլարՍիթիի նախագահ և համահիմնադիր։ Զիփ2-ի համահիմնադիր, և X.com- ի հիմնադիր, որոնք ապագայում միացան և ստացան ՓեյՓալ անվանումը: 2016 թվականի Դեկտեմբերին Մասկը 21-րդն էր Ֆորբսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

Մասկը հայտարարել է, որ ՍոլարՍիթիի, Թեսլայի և ՍփեյսԷքսի նպատակները` աշխարհը և մարդկության կյանքը բարելավելն է ։ Նրա նպատակները ներառում են գլոբալ տաքացման նվազեցում, կայուն էներգիայի արտադրություն, և նվազեցնել «մարդկանց ոչնչացման վտանգը»` “ Մարսի վրա մարդկային գաղութ ստեղծելու միջոցով։

Բացի հիմնական գործունեությունից, նա զբաղված է Հիպերլուփի կողմից արտադրված արագընթաց փոխադրման համակարգով և առաջարկել է VTOL հրթիռային ինքնաթիռ, որն էլեկտրական շարժիչով ինքնաթիռ է, և հայտնի է որպես Մասկի էլեկտրական ճառագայթ։

Մասկը նաև առաջարկել է «Boring» ընկերության հայեցակարգը 2017 թվականին։

Անձնական կյանքի

Իլոն Մասկն ամուսնացել է երեք անգամ (դրանցից երկուսը նույն կնոջ հետ): Նա հանդիպել է իր առաջին կնոջը՝ գրող Ջասթին Ուիլսոնին, երբ ուսանել է Կանադայում։ Զույգը հինգ ընդհանուր որդի ունի։ Իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ, ձեռներեցը հանդիպել է Լոնդոնում մի փոքր ուշ, քան նախկին կնոջ հետ ամուսնալուծության գործընթացի սկիզբը։ Նրանք իրենց հարաբերությունների ընթացքում երեխաներ չեն ունեցել։ 2012-ի հունվարին ամուսնալուծվելուց հետո զույգը նորից հավաքվեց և մեկ տարի անց նորից ամուսնացավ, բայց 2014-ին ընդմիշտ դադարեցրեցին իրենց ամուսնությունը: Այժմ Իլոնը հարաբերությունների մեջ է 33-ամյա կանադացի երգիչ Գրայմսի հետ, ով վերջերս է լույս աշխարհ բերել իր որդուն։

Հղումներ

wikipedia

panarmenian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar