Վայոց Ձորի մարզ

ԲնութագրելՎայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արելքում: Այն տարածքով Հայաստանի
ամենափոքր մարզն է` 2308 քառ կմ, բնակչության թիվը` 55800 (2009թ.հունվարի 1), որից
19300-ը` քաղաքային բնակչություն, 36500-ը` գյուղական:
Հարավից սահմանակից է Սյունիքի մարզին և Նախիջևանին, արևմուտքից` Արարարատի
մարզին, հյուսիսից` Գեղարքունիքի մարզին, արևելքից` Արցախին:
Վայոց ձորը ձորերի ու կիրճերի, առուների ու գետերի, բարձր լեռների ու խորհրդավոր
քարանձավների երկիր է:
Բարձրությունը ծովի մակերևույթից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3500 մ (Գոգի լեռ):
Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված թասաձև մի
գոգավորություն` բարդ ու խիստ մասնատված մակերևույթով: Ընդհանրապես Վայոց ձորին
բնորոշ է լանդշաֆտի բազմազնությունը և ռելիեֆի գոտիականությունն ու կտրտվածությունը,
որն էլ պայմանավորում է բուսական և կենդանական տեսակների բազմազնությունը:
Մարզի ամբողջ տարածքով ձգվում են երկու խոշոր լեռնաշղթաները` Վայքի լեռնաշղթան`
հարավից, և Վարդենիսի լեռնաշղթան` հյուսիսից: Գոգավորության կենտրոնական մասում
աչքի է ընկնում Վայոց սարը կամ Գիժ սարը, որը հանգած հրաբուխ է` 2 հրաբխային
խառնարաններով: Նշանավոր լեռնագագաթներից են Գեղասարը, Վարդենիսը, Սուլեմասաը,
Գոգի լեռը, Հարսնասարը: Դրանք զարդարում են Վայոց ձորի շատ բնակավայրերի
բնապատկերները:

Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։

Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Վայոց ձորին է բաժին ընկնում ողջ Հանրապետության արդյունաբերական արտադրանքի 1.2 %-ը, գյուղատնտեսական արտադրանքի 2.2 %-ը, շինարարության 3.0 %-ը, մանրածախ առևտրի 0.3 %-ը և ծառայությունների ոլորտի 0.6 %-ը։ Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվության մակարդակը ամենաբարձրն է Հայաստանում՝ գերազանցելով ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանին և Սյունիքի մարզին (տնտեսապես ակտիվ բնակչության քվաքանակը կազմում է 75.7%): Աղքատության մակարդակը 16,9 % է։

Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։

Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա, հարավ արևմտյան մասում, սահմանակից է մարզի Արփի, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Խնձորուտ, Խաչիկ, Արենի, Աղավնաձոր գյուղերին, ինչպես նաև Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Ծովի մակարդակից գտնվում է 2060 մ բարձրության վրա։Կլիման բարեխառն է, ձմռանը մեղմ է, բայց ձյունառատ, ամռանը զով է։

Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է, այդ են վկայում տարբեր գրականություններից մեզ հասած տվյալները, ներկայումս գոյություն ունեցող տարբեր ժամանակի դամբարանադաշտերը, գերեզմանոցները, խաչքարերը, 9-13-րդ դարերի եկեղեցին, մատուռները, ջրաղացները։ Չնայած այն բանին, որ գյուղի տարածքում ներկայումս էլ կա 4-րդ, 5-րդ դարերի խաչքարեր, սակայն ըստ պատմածի նախավերջին անգամ գյուղը վերակառուցվել է 1770-ական թվականներին, բնակիչներըը եկել են Նախիջևանից, Արցախից, Ալաշկերտից և այլ տեղերից։ 1950 ական թվականներին գյուղում 150 ծուխ կար։ Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվում էր հենց Գնիշիկ գյուղից, որի համար էլ գյուղը համարվել է այդ տարածաշրջանի «հացի շտեմարանը»։

1960 ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր կառուցվող Արփի գյուղը։

1975 թվականին Գնիշիկ և Արփի գյուղերի մեջտեղում սկսեցին կառուցել ևս մեկ գյուղ՝ Մոզրովը։ Գնիշիկցիների մեծ մասը տեղափոխվեցին Արփի, իսկ մնացած մասը՝ Մոզրով։

13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան իշխանների ամառանոցը։

Ինչպես նշվեց վերևում՝ Մոզրով գյուղը հիմնվել է 1975 թվականին, 1988-1990 ականներին ունեցել է մոտ 35 տնտեսություն, ժողովրդի զբաղվածությունը հիմնականում եղել է անասնապահությունը։ 1991 թվականին կազմավորվեց Գնիշիկի համայնքը, Գնիշիկ և Մոզրով գյուղերի ընդգրկումով։

Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։

Վայոց ձորի բնապահպանական հիմնախնդիրները ունեն համապետական նշանակություն։ Մարզի էկոլոգիական ծրագրերի հիմնական ուղղություններն են համարվում անտառների վերականգնումը, վերարտադրությունը, անտառային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող մարդածին գործոնների նվազեցումը, բնական կերահանդակների կայուն կառավարումը, կենսաբազմազանության պահպանությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական թափոնների և կենցաղային աղբի հեռացումը։

Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։

Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Բնակչություն

Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1 %-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։ Բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան նաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ։ Օրինակ, 17-19-րդ դարերում հայության զգալի քանակի ներհոսք է եղել Արցախից դեպի Տավուշ։ Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2 %-ը։ Բնակչության 62.3 %-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թվականը՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ. բնակիչ։

Տուրիզմ

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

Հայաստանի Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը, Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։

Տնտեսություն

Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների ։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.611 0.583 0.626 0.677 0.719 0.73 0.734

Ինքնաստուգում

1․Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները

Պատասխան

Ուսումնասիրում է աշխարհագրական թաղանթը գյուղատնտոսությունը արդյունաբերություն և այլն։

2․Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Պատասխան

Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։

3․Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

1) հողերի աշխարհագրությունը

3) գեոմորֆոլոգիան

2) կլիմայագիտությունը

4) լանդշաֆտագիտությունը

4․Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։

5․Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա

2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա

3) Ճապոնիա, Չինաստան, Իրան

4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

6․Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.

1)Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան

2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս

3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա

4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ

7.Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան

2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա

3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա

4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

8․Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.

1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան

2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա

3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա

4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան

9․Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

1) 1, 2, 3, 4

2) 1, 4, 2, 3

3) 1, 3, 4, 2

4) 1, 4, 3, 2

10․Բացարձակ միապետություններ են.

1) Սաուդյան Արաբիան և Օմանը

2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը

3) Ճապոնիան և Նորվեգիան

4) Լիբանանը և Հորդանանը

11․Միապետություններ են.
1) Ռուսաստանը և Նիդերլանդները
2) Ճապոնիան և Չինաստանը
3) Իսպանիան և Շվեդիան
4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան

12․«Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.
1) Նորվեգիա — միապետություն
2) Լիբանան — հանրապետություն
3) Իրաք — միապետություն
4) Եգիպտոս — հանրապետություն

13․Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:

2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:

3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:

4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցների

ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:

14․Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:

2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է

պառլամենտի (խորհրդարանի) կողմից:

3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով

ունիտար (միացյալ) են:

4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:

Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.

1) հանրապետություն

2) նահանգապետություն

3) միապետություն

4) գաղութատիրություն

Սահմանադրական միապետություններ են.
1) Իսպանիան և Շվեդիան 3) Դանիան և Չեխիան
2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան 4) Իտալիան և Շվեյցարիան

Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն.

1) Ավստրիան և Բելգիան

2) Դանիան և Նիդերլանդները

3) Իսպանիան և Պորտուգալիան

4) Շվեյցարիան և Նորվեգիան

Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
երկրներ: Դրանցից չէ.
1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը
2) Չինաստանը 4) Մեքսիկան

Հետամնաց ագրարային երկրներ են.
1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան
2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան

Զարգացած երկրներ չեն.
1) Ավստրիան և Բելգիան
2) Սինգապուրը և Հարավային Կորեան
3) Հնդկաստանը և Նեպալը
4) Կանադան և Ավստրալական Միությունը

Անցումային տնտեսություն ունեն.
1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան
2) Հունաստանը և Իռլանդիան 4) Սինգապուրը և Վիետնամը

Անցումային տնտեսություն ունեն.
1) Իրանը և Թուրքիան 3) Հայաստանը և Ադրբեջանը
2) Հունաստանը և Վրաստանը 4) Ճապոնիան և Ռուսաստանը

Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը:

Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները:

Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա-աշխարհագրական դիրքը

Գործնական աշխատանք- Քոլեջ

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար և ինչու՞։

Պետական կառավարման արդյունավետ ձևի ընտրության հարցը
ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած ցանկացած պետության առջև ծառացող կարևորագույն հիմնախնդիրներից է։

Առավել ժողովրդավարական արժեհամակարգերի գաղափարն ամբողջական դրսևորում է ստանում խորհրդարանական կառավարման մոդելի շրջանակներում: Կառավարման այս ձևը երկիրը տանում է ժողովրդավարացման ճանապարհով, ապահովում է ժողովրդի և քաղաքական տարաբնույթ ուժերի առավել ներկայացվածությունը առանցքային որոշումների կայացման գործընթացում՝ նպաստելով քաղաքական համակարգի կայունացմանը և քաղաքակիրթ ընդդիմության ձևավորմանը:

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Կրոնապետությունը պետության ձև է, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։

6․ Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։

Կապույտ – զարգացող երկրներ

Դեղին – զարգացող երկրներ

 

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը

1․ Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։

Գերխոշոր – Ռուսաստան Ավստրալիա

Խոշոր – Իրան Մոնղոլիա  Արգենտինա  Ֆրանսիա

Միջին – Գերմանիա Ուկրանիա Անդորրա Պակիստան Նիգերիա Կամերուն

Փոքր – Հայաստան  Մոնակո  Իսրայել

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Ալբանիա, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա

Բրազիլիա, Նիգերիա, Մեքսիկա,  Ճապոնիա,  Եգիպտոս, Իտալիա, Սիրիա, Բելգիա,  Լիբանան, Ուրուգվայ, Ալբանիա, Կիպրոս։

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

1.Չինաստան

2.Հնդկաստան

3.ԱՄՆ

4.Ինդոնեզիա

5.Պակիստան

6.Բրազիլիա

7.Նիգերիա

8.Բանգլադեշ

9.Ռուսաստան

10.Մեքսիկա

11.Ճապոնիա

12.Եթովպիա

13.Ֆիլիպիններ

14.Եգիպտոս

15.Վիետնամ

Ինչ է աշխարհագրություն

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը

Աշխարհագրությունը ուսումնասիրում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները:

2. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները

Աշխարհագրության խնդիրներն են.1. ուսումնասիրել բնության բաղադրիչները և դրանց փոխազդեցության արդյունքում ձևավորված բնական աշխարհամակարգերը ( գեոհամակարգերը ): Օրինակ` լիճ, ճահիճ, բնական զոնա, կլիմայական գոտի, անտառ և այլն

2. ուսումնասիրել հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով ձևավորված հասարակական գեոհամակարգերը: Քաղաք, արդյունաբերական ձեռնարկություն, տնտեսական շրջան և այլն

3. ուսումնասիրել բնական և հասարակական գեոհամակարգերի փոխազդեցությամբ ձևավորված բնահասարակական գեոհամակարգերը: Ջրանցք, ջրամբար, գյուղատնտեսական հողահանդակներ և այլն:Այսպիսով աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը Երկիր մոլորակն է, իսկ առարկան` երկրագնդի աշխարհագրական թաղանթը:

. 3 Թվարկե՛լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը

Ֆիզիկական աշխարհագրություն,Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն։

Ֆիզիկական աշխարհագրությունն ուսումնասիրում է երկիր մոլորակի բնությունը և այնտեղ ընթացող բոլոր երևույթներն ու օրինաչափությունները:

Սոցիալ-տնտեսական (հասարակական ) աշխարհագրությունն (երկրագրություն) ուսումնասիրում է երկիր մոլորակի բնակչության և նրա վարած տնտեսության տարածական բաշխվածությունը ինչպես ամբող աշխարհում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում և երկրներում:

ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՕԳՆԵՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

1․Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ։

Պատասխան․

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 11-ն  են. ՀՀ ԱՆ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։14 օրվա ժամկետը կարելի է բավարար համարել հիվանդին հայտնաբերելու դեպքում նախորդ կոնտակտներին հետևելու համար: Ինկուբացիոն շրջանի փուլում ջերմովիզորներով հիվանդացածների հայտնաբերումն անարդյունավետ է:Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել 2020 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։

2․Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։

Պատասխան

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում մոլորակի որոշ շրջաններում ու քաղաքներում զգալիորեն կրճատվել են օդի աղտոտման ու ջերմոցային գազերի արտանետման ծավալները: Նյու Յորքի գիտնականները BBC-ին հայտնել են, որ հիմնականում ավտոմեքենաներից արտազատվող ածխաթթու գազի արտանետումների ծավալը անցյալ տարվա համեմատ կրճատվել է մոտ 50 տոկոսով: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ համավարակից հետո թունավոր գազերի արտանետումների ծավալը կտրուկ կաճի:

3․Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։

Խոր Վիրաբ ճամփորդություն

 

 

 

Skip to toolbar