ՄԻԱՎ

1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը:

2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

  • ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով։
  • ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում։
  • Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։

3.Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց:

թմրադեղեր չօգտագործել, երբեք չօգտագործեք ներակիչներ, որոնք ինչ -որ մեկն արդեն գործածել է, Խուսափել վտանգավոր սեռական հարաբերություններից:

4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց 6 ամիս հետո

5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով
Միավով կարեղ են վարակվել մարմնավաճառները, համասեռամոլները, թմրամոլները, և նրանք ովքեր չգիտեն ՄԻԱՎ_ի մասին:

6. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում:

Բացակա

7. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները:

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և եթե մարդը չի ընդունում հակառետրովիրուսային դեղորայք, ապա նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն:

8. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա:

ՄԻԱՎվարակըերկարատևընթացքովքրոնիկվարակայինհիվանդությունէորի
հարուցիչըՄԻԱՎնէ: Այն տարիների ընթացքում թուլացնում է մարդու իմունային համակարգը, և մարդը դառնում է խոցելի ցանկացած հիվանդության դեմ:

9. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ:

10. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, Երևան, Աճառյան 2 հասցեում: Պաշտոնական կայքը՝ www.armaids.am

11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները:

Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ:

12. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը:

Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում: Բայց եթե հետազոտվել է, և կանոնավոր, ամեն օր խմում է իր նշանակված դեղերը, ապա մինչև նրա կյանքի վերջ ՁԻԱՀ-ը չի զարգանա:

13. ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:

ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը:

Կոտրվածքներ

Կոտրվածք (լատ.՝ fractura), ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում։ Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։ Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական։ Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքներ։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Երբեմն լինում է նաև քրոնիկական կոտրվածքներ, որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության։

Կոտրվածքի հիմնական տեսակները
1.միջագիծ, 2.ներմխված, 3.պտուտակաձև, 4.բեկորային, 5.պոկված, 6.ենթավերնոսկրային (բոլոր կոտրվածքների մոտ կեսը) և ստորին (բոլոր կոտրվածքների մոտ քառորդը) վերջույթներում, տղամարդկանցը՝ 3-4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը։

Կոտրվածքի ախտանշաններն են. Կոտրվածքի հատվածում ուժեղ ցավ, ախտաբանական շարժունություն, ձևափոխություն և վերջույթի գործունեության խանգարում։ Կոտրվածքի տեղակայումը, բեկորների տեղաշարժի տեսակը և բուժման եղանակի ընտրությունը որոշելու համար անհրաժեշտ է ռենտգենախտորոշում։ Կոտրվածքի ժամանակ ոսկրային հյուսվածքի և ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասման հետևանքով առաջանում է ներքին կամ արտաքին արյունահոսություն։ Խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ շոկ։

Բուժումը
Առաջին օգնություն՝ ոսկրի բեկորների անշարժացում հատուկ շինաներով կամ ձեռքի տակ եղած միջոցներով, բաց կոտրվածքի ժամանակ՝ շտապ բժշկական օգնություն, վերքի ուժեղ արյունահոսության դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնող լարան, բեկորների ուղղում և անշարժացում՝ գիպսային կապի և կմախքային ձգման ճանապարհով։

Կոտրվածքի բարդացումները
Խոշոր անոթների ու նյարդերի վնասում, կոտրվածքի հատվածում հյուսվածքների թարախակալում, ոսկրի ամբողջականության վերականգնման բացակայություն՝ կեղծ հոդի առաջացմամբ։

Փակ կոտրվածք

Ախտանշանները
Ցավ
Կոտրված տեղում դեֆորմացիա՝ տձևացում
Խշխշոց կոտրված հատվածների միջև
Վերջույթների շարժման պասիվություն
Ազդոսկրի կոտրվածքի ժամանակ տուժածը չի կարող ոտքը բարձրացնել։
Առաջին բուժօգնություն փակ կոտրվածքի ժամանակ
Տուժածին անշարժացրեք։
Ուսի և ազդրի ոսկրների կոտրվածքի դեպքում պետք է ֆիքսել ոչ պակաս, քան երեք հոդ։
Տեղադրեք բեկակալն այնպես, որ վնասված տարածությունը ֆիքսվի երկու հարևան հոդերի միջև (կոտրվածքի վերևից ու ներքևից),
Բեկակալն ավելի լավ է արտաքինից տեղադրեք հագուստի վրա և նրան վերջույթի տեսք տաք (մետաղալարե բեկակալ);
Չփորձեք կոտրվածքը ֆիքսել շուրջը փաթաթելով։
Դաշտային պայմաններում կարող եք տախտակ օգտագործել, ծառի ճյուղ, գոտի, պարան և այլ հանպատրաստից միջոցներ։
Ծայրահեղ դեպքում վնասված ոտքը ֆիքսեք առողջ ոտքի վրա, իսկ վերին վերջավորությունը՝ մարմնին՝փաթաթելով։
Եթե կոտրված ոսկրի մի մասը վնասում է մաշկը, կոտրվածքը դառնում է բաց։ Հրազենային զենքով հասցված կոտրվածքի ժամանակ զուգահեռաբար վնասվում են նաև արյունատար անոթներն ու նյարդերը, կոտրվածքը մանրատված է։

Առաջին բուժօգնությունը բաց կոտրվածքի ժամանակ
Մերկացնե՛լ վերջույթը, կտրե՛լ հագուստը։
Արյունահոսությունը դադարեցնե՛լ ճնշող վիրակապով, զարկերակային արյունահոսության դեպքում լարան դնե՛լ,
Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ դնե՛լ։
Անշարժացնե՛լ վերջավորությունը։
Ցնցումային նոպայի նախապահպանության նպատակով տուժածին ցավազրկող տվե՛ք, եթե ունեք։
Շտապ տեղափոխեք հիվանդանոց։
Առաջին բուժօգնությունը պարանոցի և ողնաշարի վնասվածքի դեպքում
Պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում

Չի՛ կարելի շարժել տուժածի գլուխը կամ պարանոցը։
Ֆիքսե՛ք տուժածի գլԿոտրվածք (լատ.՝ fractura), ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում։ Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։ Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական։ Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքներ։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Երբեմն լինում է նաև քրոնիկական կոտրվածքներ, որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության։

Կոտրվածքի հիմնական տեսակները
1.միջագիծ, 2.ներմխված, 3.պտուտակաձև, 4.բեկորային, 5.պոկված, 6.ենթավերնոսկրային (բոլոր կոտրվածքների մոտ կեսը) և ստորին (բոլոր կոտրվածքների մոտ քառորդը) վերջույթներում, տղամարդկանցը՝ 3-4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը։

Կոտրվածքի ախտանշաններն են. Կոտրվածքի հատվածում ուժեղ ցավ, ախտաբանական շարժունություն, ձևափոխություն և վերջույթի գործունեության խանգարում։ Կոտրվածքի տեղակայումը, բեկորների տեղաշարժի տեսակը և բուժման եղանակի ընտրությունը որոշելու համար անհրաժեշտ է ռենտգենախտորոշում։ Կոտրվածքի ժամանակ ոսկրային հյուսվածքի և ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասման հետևանքով առաջանում է ներքին կամ արտաքին արյունահոսություն։ Խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ շոկ։

Բուժումը
Առաջին օգնություն՝ ոսկրի բեկորների անշարժացում հատուկ շինաներով կամ ձեռքի տակ եղած միջոցներով, բաց կոտրվածքի ժամանակ՝ շտապ բժշկական օգնություն, վերքի ուժեղ արյունահոսության դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնող լարան, բեկորների ուղղում և անշարժացում՝ գիպսային կապի և կմախքային ձգման ճանապարհով։

Կոտրվածքի բարդացումները
Խոշոր անոթների ու նյարդերի վնասում, կոտրվածքի հատվածում հյուսվածքների թարախակալում, ոսկրի ամբողջականության վերականգնման բացակայություն՝ կեղծ հոդի առաջացմամբ։

Փակ կոտրվածք

Ախտանշանները
Ցավ
Կոտրված տեղում դեֆորմացիա՝ տձևացում
Խշխշոց կոտրված հատվածների միջև
Վերջույթների շարժման պասիվություն
Ազդոսկրի կոտրվածքի ժամանակ տուժածը չի կարող ոտքը բարձրացնել։
Առաջին բուժօգնություն փակ կոտրվածքի ժամանակ
Տուժածին անշարժացրեք։
Ուսի և ազդրի ոսկրների կոտրվածքի դեպքում պետք է ֆիքսել ոչ պակաս, քան երեք հոդ։
Տեղադրեք բեկակալն այնպես, որ վնասված տարածությունը ֆիքսվի երկու հարևան հոդերի միջև (կոտրվածքի վերևից ու ներքևից),
Բեկակալն ավելի լավ է արտաքինից տեղադրեք հագուստի վրա և նրան վերջույթի տեսք տաք (մետաղալարե բեկակալ);
Չփորձեք կոտրվածքը ֆիքսել շուրջը փաթաթելով։
Դաշտային պայմաններում կարող եք տախտակ օգտագործել, ծառի ճյուղ, գոտի, պարան և այլ հանպատրաստից միջոցներ։
Ծայրահեղ դեպքում վնասված ոտքը ֆիքսեք առողջ ոտքի վրա, իսկ վերին վերջավորությունը՝ մարմնին՝փաթաթելով։
Եթե կոտրված ոսկրի մի մասը վնասում է մաշկը, կոտրվածքը դառնում է բաց։ Հրազենային զենքով հասցված կոտրվածքի ժամանակ զուգահեռաբար վնասվում են նաև արյունատար անոթներն ու նյարդերը, կոտրվածքը մանրատված է։

Առաջին բուժօգնությունը բաց կոտրվածքի ժամանակ
Մերկացնե՛լ վերջույթը, կտրե՛լ հագուստը։
Արյունահոսությունը դադարեցնե՛լ ճնշող վիրակապով, զարկերակային արյունահոսության դեպքում լարան դնե՛լ,
Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ դնե՛լ։
Անշարժացնե՛լ վերջավորությունը։
Ցնցումային նոպայի նախապահպանության նպատակով տուժածին ցավազրկող տվե՛ք, եթե ունեք։
Շտապ տեղափոխեք հիվանդանոց։
Առաջին բուժօգնությունը պարանոցի և ողնաշարի վնասվածքի դեպքում
Պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում

Չի՛ կարելի շարժել տուժածի գլուխը կամ պարանոցը։
Ֆիքսե՛ք տուժածի գլուխը և պարանոցին հատուկ օձիք կապե՛ք։
Եթե չունեք պարանոցի օձիք, ապա դիմե՛ք այլ հնարամտությունների։ Օրինակ՝ մառլայի մեջ փաթաթված հաստ բամբակյա օձիք։
Պարանոցի և ողնաշարի վնասվածքի կամ նման կասկածի դեպքում տուժածի տեղափոխումը կազմակերպե՛ք հատուկ ասպարով, փայտե կամ նրբատախտակի
մակերևույթի վրա։ Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև շինության դուռը։

Առաջին բուժօգնությունը կոնքի ոսկորների կոտրվածքի ժամանակ
Կոնքի ոսկրների կոտրվածքի կամ նման կասկած ունենալու ժամանակ.

Տուժածի մեջքի տակ փայտե դրե՛ք վահան կամ որևէ այլ հանպատրաստից միջոց։
Պառկեցրե՛ք գորտի դիրքով։
Ոտքերը ծալե՛ք ծնկի հոդով և դիրքը փոխե՛ք կողքի։
Կրունկները միասին ֆիքսե՛ք։
Ծնկների տակ բարձ կամ շոր դրե՛ք։
Շտապ տեղափոխե՛ք հիվանդանոց։ուխը և պարանոցին հատուկ օձիք կապե՛ք։
Եթե չունեք պարանոցի օձիք, ապա դիմե՛ք այլ հնարամտությունների։ Օրինակ՝ մառլայի մեջ փաթաթված հաստ բամբակյա օձիք։
Պարանոցի և ողնաշարի վնասվածքի կամ նման կասկածի դեպքում տուժածի տեղափոխումը կազմակերպե՛ք հատուկ ասպարով, փայտե կամ նրբատախտակի
մակերևույթի վրա։ Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև շինության դուռը։

Առաջին բուժօգնությունը կոնքի ոսկորների կոտրվածքի ժամանակ
Կոնքի ոսկրների կոտրվածքի կամ նման կասկած ունենալու ժամանակ.

Տուժածի մեջքի տակ փայտե դրե՛ք վահան կամ որևէ այլ հանպատրաստից միջոց։
Պառկեցրե՛ք գորտի դիրքով։
Ոտքերը ծալե՛ք ծնկի հոդով և դիրքը փոխե՛ք կողքի։
Կրունկները միասին ֆիքսե՛ք։
Ծնկների տակ բարձ կամ շոր դրե՛ք։
Շտապ տեղափոխե՛ք հիվանդանոց։

Բուտուլիզմ

Բոտուլոտոքսինն ամենազորեղ թույներից է (համեմատության համար՝ այն 400 հազար անգամ ավելի վտանգավոր է,քան օձի թույնը), սակայն քայքայվում է 50-60 աստիճանի պայմաններում: Նման ջերմությամբ կարելի է մշակել շատ հասարակ միջոցով, ընդամենը եռացնելով: Սրանից կարելի է հասկանալ, որ բոլոր այն մթերքները, որոնք կարելի է կրակի ջերմամշակման ենթարկել, ուրեմն անպայման պետք է անել ու որքան երկար, այնքան լավ, եթե իհարկե դա չի փչացնում ուտեստի համը:

Ցավոք, բոտուլոտոքսինը մթերքի արտաքին տեսքի վրա ոչ մի կերպ չի արտահայտվում: Այսինքն՝ դրա համը, գույնն ու տեսքը անփոփոխ են. նույնիսկ պահածոյացված տարաների կափարիչները միշտ չէ, որ մատնում են թույնի առկայությունը: Այնպես որ, առանց լաբորատորային անալիզների, դժվար է վտանգավոր մթերքը տարբերել անվտանգից: Այս նենգ հիվանդությունն անգամ փորլուծով ու սրտխառնուքով չի մատնում իրեն, ինչպես սովորաբար լինում է աղիքային վարակների ժամանակ: Այն ասես անշարժանում է մարսողական պրոցեսի ընթացքում:

Բոտուլիզմին բնորոշ են սուր թունավոր շոկի ախտանշանները, մարդը թուլանում է, տկարանում, տեսողությունն է թուլանում, խանգարումներ են լինում, որոնք նախկինում երբեք չեն եղել: Աչքերի առջև պատկերների երկվություն է առաջանում կամ էլ ստվերվում են: Երբ վարակվածի ձայնն է նստում ու շնչառությունն է դժվարանում, այլևս հետաձգել չի կարելի, իսկույն շտապօգնություն կանչեք:

Մինչ բուժօգնության ժամանումը միակ փրկությունը ստամոքսի լվացումն է կամ լիտրերով թեկուզև ծորակի ջուր խմելը, եթե այդքան ջուր եռացնելու և սառեցնելու ժամանակ չկա: Ստամոքսի լվացում կատարեք, փսխում առաջ բերեք, մի խոսքով, հնարավոր միջոցներով թույլ մի տվեք, որ թույնն առաջ շարժվի ու ախտահարի ուղեղը:

Միակ պաշտպանությունը բոլոր դեպքերում սննդի ճիշտ ջերմամշակումն է: Մասնագետները թախանձագին խորհուրդ են տալիս հրաժարվել տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Իսկ մթերքը լավ եփեք, խաշեք ու տապակեք, այդպես ստիպված չեք լինի անցնել բոլոր այն տհաճ պրոցեդուրաները, որոնք իրականացվում են վարակվածին փրկելու համար:

Շմոլ գազից թունավորում

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:

CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից և ոչ բոլորովին հրդեհից: Ածխածնի մոնօքսիդի թունավորումը շատ վտանգավոր է կյանքի և առողջության համար, այն հեշտությամբ հանգեցնում է մահվան:

Ինչպե՞ս է գործում CO-ն

CO-ն չունի համ, գույն և ոչ էլ հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ:

Ածխածնի մոնօքսիդի վտանգավորությունը հիմնված է այն փաստի վրա, որ այն «համագործակցում է» հեմոգլոբինի հետ: Սպիտակուցը հայտնաբերվում է արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) և նրա շնորհիվ է, որ մենք շնչում ենք։ Հեմոգլոբինը թոքերում թթվածին է հավաքում (և վերածվում է օքսիեմոգլոբինի) և այն արյան հոսքով փոխանցում է մարդու օրգաններին և հյուսվածքներին:

CO-ն կապվում է հեմոգլոբինի հետ ավելի ուժեղ և թեթև, քան թթվածինը: Այն ձևավորում է կարբոքիմեմոգլոբին, որը ոչնչով չի օգնում օրգանիզմին, իսկ օրգանիզմը ցանկանում է շնչել:

Արյունը հագենում է թթվածնով, դառնալով ավելի ու ավելի կարմիր, իսկ օրգանները՝ շնչահեղձ են լինում: Դրսից թունավորումը և շնչահեղձությունն ախտորոշելը դժվար է, քանի որ շատ դեպքերում թթվածնի պակասով մարդը դառնում է գունատ կամ նույնիսկ կապտում է:

Ածխածնի մոնօքսիդի ոչ մահացու թունավորումը կարող է առաջացնել սրտխառնոց, գլխապտույտ և ուղեղի աշխատանքի խանգարումներ: Եթե մարդը ստացել է մեծ չափաբաժին (օրինակ՝ երկար ժամանակ լոգարանում անցկացնելով վառվող վառելափայտով և կափարիչը փակ վառարանով), ապա նա կարող է զգալ հալյուցինացիաներ, նա կկորցնի գիտակցությունը, կսկսվեն ցնցումներ:

Թունավորման հիմնական ախտանիշները

Զանգվածային թունավորումների հիմնական պատճառը գազի տեխնիկայի հետ ոչ պատշաճ վարվելակերպն է և թունավորման ախտանիշները ժամանակին ճանաչելու անկարողությունը: Ի վերջո, նրանք հեշտությամբ շփոթվում են սննդային թունավորումների կամ նույնիսկ գրիպի հետ:

Հիմնական ախտանիշներն են՝
• գլխացավ
• հոգնածություն
• հևոց
• չոր հազ
• սրտխառնոց

Ավելի լուրջ ախտանիշներ՝
• հավասարակշռության կորուստ
• տեսողության կորուստ
• հիշողության խանգարում կամ գիտակցության կորուստ

Եվ այս ամենը նույնիսկ երկու ժամվա ընթացքում:

Ինչպե՞ս կարելի է օգնել CO-ով թունավորվածին

  • Ածխածնի մոնօքսիդի թունավորման առաջին կասկածանքով պետք է շտապօգնություն կանչել: Չկա հակաթույն, որը չեզոքացնում է CO-ի գործողությունը։ Բժշկական օգնության ողջ իմաստը կայանում է նրանում, որ հնարավորինս առավելագույն չափով թթվածնով հագեցնել մնացած աշխատող հեմոգլոբինը:
  • Մինչ շտապօգնության ժամանումը, անհրաժեշտ է տուժածին հնարավորություն տալ լիարժեք շնչելու։ Հեռացնել նեղ հագուստը, անպայման դուրս բերել տուժածին մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ — նրան սուրճ կամ թեյ տալ։ Կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:
  • Տուժածին անպայման ծածկել վերմակով կամ տաք հագուստով. ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում ջերմակարգավորումը խախտվում է, և հնարավոր է առաջանա գերսառեցում, նույնիսկ, եթե ջերմաստիճանը հարմար է առողջ մարդկանց համար:

ՈւշադրությունԲոլոր այս միջոցները կօգնեն միայն CO-ի թույլ թունավորման դեպքումԱծխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն էև ուժեղ թունավորման դեպքում բժշկությունըավաղ անզոր է:

Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել

  • Ձեր տունը տաքացնելու համար մի օգտագործեք գազի վառարան:
  • Մի տեղադրեք գազի հեռացման համակարգը (Вытяжка) այն սենյակներում, որտեղ կա գազի կաթսա: Գազի հեռացման համակարգը (Вытяжка) և գազի կաթսան չպետք է լինեն նույն սենյակում։
  • Սովորություն ունեցեք ստուգելու, թե արդյոք գազի սարքերը աշխատում են: Եթե ջեռուցումը չի իրականացվում քաղաքային ստանդարտ մարտկոցներով՝ կենտրոնացված ջեռուցում, բայց փոխարենը, օրինակ, գազի կաթսայի կամ տարատեսակ վառարանով, պետք է պարբերաբար ստուգել ջեռուցման սարքավորումները:
  • Եթե սենյակում առկա են գազի սարքավորումներ, ապա պարբերաբար օդափոխեք սենյակը, և այդպիսի սենյակի պատուհանում նույնպես արժե տեղադրել այսպես կոչված օդափոխիչ, որպեսզի թթվածնի անընդհատ մուտք լինի:
  • Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա մի փակեք վառարանի կափույրը մինչ փայտածուխի այրվելը, օրինակ՝ թերայրման դեպքում ածուխները դեռ կարմիր են, ինչը նշանակում է, որ այրման գործընթացը դեռ չի ավարտվել, CO- ն դեռ ազատ է արձակվում:
  • Անհրաժեշտ է հոգ տանել լավ օդափոխության մասին: Սա վերաբերում է բնակարաններին, բնակելի շենքերին և ավտոտնակներին: Չի կարելի արգելափակել սենյակում գտնվող բոլոր օդափոխության համակարգերը: Նույնիսկ, ջերմության խնայողության համար:

Ուշադիր աշխատեք ավտոտնակում

  • Վարորդները, ովքեր ավտոտնակում աշխատում են միացրած շարժիչով, նույնպես վտանգում են իրենց:

Առանձնատան կամ քոթեջների դեպքում, որն ունի իր սեփական ջեռուցման համակարգը, ինքնաբերաբար համարվում է ռիսկային, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ածխածնի մոնօքսիդի դետեկտորներ: Ամբողջովին հանգիստ լինելու լավ տարբերակ է գնել հատուկ սարքեր՝ ցուցիչներ, որոնք կարող են տալ ազդանշաններ գազի և ածխածնի մոնօքսիդի արտահոսքի դեպքում: Եթե հայտնաբերվել է արտահոսք, անմիջապես պետք է լքել տվյալ գոտին:

Թունավորումներ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։ Կլվող թույներ են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն)։ Այս ենթախմբի թույները կարող են պարունակվել նաև սննդամթերքում։ Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Ներշնչվող թույներ են որոշ նյութերի գոլորշիներ, գազեր, ինչպես օրինակ՝ շմոլ և ածխաթթու գազերը, քլորի գոլորշիները և այլն։ Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերի մեջ պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և թունա­վոր նյութերը։ Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին թափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։ Ներարկվող թույները կարող են ներթափանցել մարմին կենդանիների, օրինակ՝ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) և դեղորայքի սխալ ներարկման հետևանքով։

Թունավորման ծանրությունը կախված է մի շարք գործոններից՝

  1. թույնի տեսակից,
  2. թույնի քանակից,
  3. թույնի՝ մարմին ներթափանցման ուղուց,
  4. թույնի՝ մարմին ներթափանցման պահից անցած ժամանակից,
  5. տուժածի տարիքից, մարմնի զանգվածից, առողջական վիճակից։Թունավորումների դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ընդհանուր նշանները՝
    1. հիվանդագին տեսք,
    2. սառը քրտինք,
    3. մաշկի գույնի փոփոխություն,
    4. սրտխառնոց, փսխում,
    5. լուծ,
    6. որովայնի և կրծքավանդակի ցավեր,
    7. շնչառության դժվարացում,
    8. անոթազարկի փոփոխություն,
    9. գլխացավ, գլխապտույտ,
    10. գիտակցության խանգարումներ,
    11. ցնցումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պլաստիկ տոպրակ։ Խուսա­փեք թունավոր նյութի հետ անմիջական շփումից:
  • Վնասված հատվածից զգուշորեն հեռացրեք հագուստը՝ առանց դիպչելու աղտոտված հագուստին և տարածելու նյութը։ Հնարավորության դեպքում կտրեք այն մկրատով։ Այդ հագուստը դրեք ապահով տեղ և աշխատեք չդիպչել դրան մինչև լվանալը։
  • Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, ապա հեռացրեք այն մաշկի վրայից խոզանակի կամ չոր գործվածքի օգնությամբ։
  • Անմիջապես լվացեք թունավոր նյութի հետ շփված մաշկի հատվա­ծը հոսող ջրի տակ, առնվազն 20 րոպեի ընթացքում (թունավոր նյութը մաշկից հեռացնելու, ցավը և այրոցը նվազեցնելու նպատակով)։ Վնասված հատվածը լվանալիս ջրի շիթը չպետք է լինի շատ ուժեղ, որպեսզի թունավոր նյութր չցայտի կամ չտարածվի մաշկի վրա։ Շարունակեք պահել վնասված հատվածը ջրի տակ՝ մինչև բժշկական օգնության ժամանումը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Սիրտ թոքային վերակենդանացում

Այս դասի ընթացքում մենք սովորեցինք ինչպես օգնել տուժածին և անհրաժեշտության դեպքում իրականացնել վերակենդանացում։ Գրեթե բոլորս փորձեցինք, մի քանիսը կարողացան մյուսները՝ մասամբ։

Պետք է հնարավորինս լավ տեղեկանալ և ինֆորմացված լինել, որովհետև սխալ քայլերով կարող ենք ոչ միայն վտանգել մեր կյանքը այլև չկարողանալ օգնել կամ վնասել դիմացինին։

Կարող եք դիտել տեսանյութը, որում մանրամասն բացատրվում է սիրտ-թոքային վերակենդանացման տեխնիկան։

Արտակարգ իրավիճակ, դեպքի վայր, ահազանգում. Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:
Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում։ ․․․

Skip to toolbar