Առաջադրանքներ

1․Գտնել սխալը, նշել տեսակը:

 

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ և թյուր կարծիքներ:

 

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:

 

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն անվան հետ:

 

2․Բացատրել տրված հարանուն բառերի իմաստները:

 

ա. լիակատար-ամբողջական, լիիրավ-ճիշտ

 

բ. տարագրություն-արտագաղթ, տարեգրություն-տարեթվերով գրություն

 

գ. հավակնոտ-ինքնահավան, հավակնորդ-ընտրյալ

 

3․Բացատրել տրված դարձվածքների իմաստները։

 

երկնագույն արյուն-ազնվական, ծոծրակը քորել-պարապ մնալ, կոկորդում նստել-անդուրեկան լինել, ձայն բարբառո հանապատի-լռություն:

 

4․Դուրս գրել արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև, նշել դրանց

արևելահայ տարբերակները:

 

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

 

 

Առաջադրանքներ

Կետադրիր տրված տեքստը․

Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի ձայնը լսելով, գալիս է Հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը՝ հասկանալի է, հանձն է առնում Հոր կամքը կատարել։ Ապա Աստված աղջկան է դիմում, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևը ՝սակայն առարկում է, ասելով ՝ թե ինքն իր աղջիկ տեղով, օրը ցերեկով, մարդկանց աչքին երևալուց ամաչում է։

— Այդ դեպքում, — ասում է Հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով համարձակվի քեզ նայել, ասեղներով աչքերը։

Վերլուծություն. Մուշեղ Գալշոյան “Սպասում”

Դասի ժամանակ կարդացինք Մուշեղ Գալշոյանի «Սպասումը» ստեղծագործությանը, իրականում բառերը քիչ են նկարագրելու համար թե ինչ բավականություն ստացա ստեղծագործությունը կարդալուց: Կարդալուց ինքնաբերաբար մտովի ֆիլմի պես պատկերացնում էի դիպվածները: Ըստ իս հիմնական միտքը սպասելն էր, երբ Կոմիտասը համբերությամբ զինված սպասում էր կորցրած դրամապանակի տիրոջը: Առաջին հայացքից կթվա սովորական դեպք, որտեղ անցորդը գտել է դրամապանակը և սպասում է տիրոջը վերադարձնելուն, բայց եթե նայենք ավելի խորը ու մտածված, ապա դա սովորական սպասում չէ, այդ փոքրիկ դրվագով երևում է Կոմիտասի մեծ հոգու տեր մարդ լինելը՝ նրա ազնվությունը, մեծահոգությունը, համբերատար և կարեկից լինելը, բարությունը…

Հայրենիքի դավաճանությունը սկսվում է մայրենին ուրանալուց

Արտաշեսի թագադրությունից շատ առաջ այս մեծ երկրամասում ստեղծվել էր մի ինքնակոչ թագավորություն: Հայքում Հայք էր ստեղծվել, բայց ստեղծողը տերությունը կոչել էր իր անունով` Զարդմանոսի թագավորություն: Զարդմանոսը թագադրել էր ինքն իրեն: Հայ Երվանդունիներից տարբերվելու համար իր արքունիքի լեզուն դարձրել էր պարթևերենը: Եթե հունարեն կամ չինարեն իմանար, տերության լեզուն կդարձներ հունարենը կամ չինարենը: Բայց նա միայն պարթևերեն գիտեր: Երիտասարդ հասակում մի քիչ խոսում էր հայերեն, բայց հետո համառորեն չխոսեց և երբ մոտեցավ հիսունին` գլխի ընկավ, որ հայերենը կատարելապես մոռացել է: Հարևան պետությունները չճանաչեցին նրա թագն ու իշխանությունը: Իսկ Պարթևաց աշխարհում զարմացան, թե այս հայը ուրիշ բան չունե՞ր անելու, որ մոռացավ մայրենին և պարթևերենով է խոսում ու մտածում, չլինի՞ թե աչք է տնկել Պարթևաց աշխարհին:
Զորապետ Սմբատը հայկական բանակով արշավեց դեպի Զարդմանոսի թագավորությունը, գերի վերցրեց Զարդմանոսին և Պարսպապատունիքի, Փայտակարանի ու Կասպքի հայկական հողերը վերամիավորեց մայր երկրին: Զարդմանոսին իր պարթևախոս աղխի ու արքունականների հետ բերեց Աշտիշատ և հանձնեց Արտաշես արքային:
– Քանի՞ կին ունես,– հարցրեց Արտաշեսը Զարդմանոսին:
– Ինն:
– Եվ քանի՞ երեխա:
– Երեսունյոթ:
– Քո ինն կանանցից և երեսունյոթ երեխաներից քանի՞սն են խոսում հայերեն:
– Ոչ մեկը:
– Ես նրանցից յուրաքանչյուրին կուղարկեմ առանձին գավառ, քեզ` նույնպես:
– Դա դաժան վճիռ է, արքա, դու Բարի անուն ես վաստակել, բայց առանց գութի իմ ընտանիքի բոլոր անդամներին ցրում ես տարբեր տեղեր:
– Եթե ես բարի չլինեի` կգլխատեի քեզ որպես ապստամբ նահապետի: Դու ինն հայուհու պարթևախոս ես դարձրել, նրանք այս անգամ կամուսնանան հայերի հետ և նորից հայախոս կդառնան, իսկ քո երեխաները կմեծանան հայերի մեջ:
– Իսկ ե՞ս:
– Ես թույլ եմ տալիս, ամուսնացիր նաև դու:
– Այս հասակո՞ւմ:
– Այո, հայուհի կնոջդ օգնությամբ կսովորես մայրենիդ, հետո նոր կգտնես երեխաներիդ:
– Բայց ես հայերեն չեմ կարող սովորել, ուշ է:
– Ուրեմն մինչև կյանքիդ վերջն էլ չես հանդիպի քո երեխաներից ոչ մեկին:
Զարդմանոսը ծնկի իջավ և փորձեց համբուրել Արտաշեսի ոտքերը:
– Չմոտենաս,– սաստեց արքան,– ու պղծել ես քո շրթունքները, հետևապես պղծել ես նաև հոգիդ ու արյունդ:
Արտաշեսն այդպես վարվեց նաև նրանց հետ, ովքեր ինքնակոչ արքային դուր գալու համար մոռացել են մայրենին և շաղակրատել պարթևերեն:
Աշխարհում չկա ավելի վատթարագույն բան, քան պաշտոն ու դիրք ձեռք բերելու համար մայրենին մոռանալը: Հայրենիքի դավաճանությունն սկսվում է մայրենին ուրանալուց:

Առաջադրանքներ

1.Կետադրե՛լ տրված տեքստը։ 

Նա ձգվեց, մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել, լույսից էր թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին `  երբ նայեցի դրանց։ 

Ես պետք է որ իսկապես հոգնած լինեի  մտածեցի  ճաշացանկը դնելով սեղանին։  

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։ 

Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերեմ մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը  ասաց նա։ 

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի և նա գնաց բերելու։ 

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։ 

Ճաշացանկ-  Նախաճաշ

Հուսահատ-   Լիահույս

Կիսալուսին-   խաղակես, մեկուկես

Սպիտակաթույր-  ձյունասպիտակ

Հաշվապահ-   խաղահաշիվ,մարդահաշիվ

Անձնակազմ- վեհանձն

3. Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։ 

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։ 

Չիմանալով ինչ պատասխանել ՝ ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի։

Ես, չիմանալով ինչ պատասխանել, մի որոշ ժամանակ լուռ նստեցի

Առաջադրանքներ

Գտնել հետևյալ բառերի հականիշները․

համարձակ – վախոտ

բախտաոր – անբախտ

ժուժկալ – անզուսպ

խելացի – հիմար

շնորհալի – ապաշնորհ

լուսավոր – խավար

մեծահոգի – փոքրոգի

երախտագետ – ապերախտ

Գրել 7 հավաքական գոյական 

բույլ

վտառ

տորմիղ

դեղորայք

ամանեղեն

երիտասարդություն

դասարան

Տրված դարձվածքներով կազմել մեկակն նախադասություններ

Ոտքի տակ ընկնել, երեսով տալ, գլխին քարոզ կարդալ, աչքի ընկնել, խելքը թռցնել

Նա շատ էր ոտքի տակ ընկնում։

Նրան շատ էին երեսով տալիս։

Նա ընդանրապե աչքի չէր ընկնում։

Նրան համարում էին խելքը թռցրած։

Գլխին քարոզ կարդալ նրան չօգնեց։

Առաջադրանքներ

 1.Կետերի փոխարեն գրել ղ կամ խ։

խախտել, դաղձ, կմախք, դրախտ, պղտոր, Վախթանգ,  թախտ, ողկույզ, տաղտկալի, ջախջախել, հղկել, վախճան, բախտավոր, նախշուն,

2․ Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն՝ վարդագույն ակնոցով նայել, սև ակնոցով նայել, կրակին յուղ լցնել, կոկորդիլոսի արցունք թափել։

Նա նայում էր կյանքին վարդագույն ակնոցներով։

Նրանք բոլորը կյանքին նայում էին սև ակնոցներով։

Նրա ընկերը կրակի վրա յուղ էր լցնում։

Ուսուցիչը ասաց՝ մի թափիր կոկորդիլոսի արցունքներ։

3․Ընդգծել ճիշտ ձևերը:
Բազմիցս
-Բազմիցս անգամ
Կրկին-կրկին անգամ
Սովորացնել-սովորեցնել
ներեղություն-ներողություն
ի շնորհիվ-շնորհիվ
պայթեցնել-պայթացնել
թարմացնել-թարմեցնել
առաջին-առաջի

4. Տրված ածանցներով կազմել բառեր 

դեր- դերբայ

չ-  չտես

անդր- անդրկովկասյան

մակ-  մակբայ

ային-  մարդկային

Առաջադրանքներ

1․ Տրված նախադասություններին ավելացնել նախադաս և վերջադաս դերբայական  դարձվածքներ։․ 

Հասմիկը կարդում էր։
Հասմիկը կարդում էր՝ վայելելով պատմվածքի ողջ ընթացքը։
Պատմվածքի ողջ ընթացքը վայելելով՝ Հասմիկը կարդում էր։

Մենք դիտում էինք հեռաստանները։
Մենք դիտում էինք հեռաստանները՝ օգտվելով հնարավորությունից։
Օգտվելով հնարավորությունից՝ մենք դիտում էինք հեռաստանները։

Նավապետը հրամաններ էր արձակում։
Նավապետը հրամաններ էր արձակում՝ ամբողջ ուժով գոռալով։
Ամբողջ ուժով գոռալով՝ նավապետը հրամաններ էր արձակում։

2․ Ընդգծել տվյալ բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

3․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր – սիրել – սիրալի
ծաղիկ – ծաղկել – ծաղկավոր
գործ – գործել – անգործ
մայր – մայրանալ – մայրական
դադար – դադարել – անդադար
աղմուկ – աղմկել – անաղմուկ
ընկեր – ընկերանալ – ընկերական
զգուշություն – զգուշանալ – զգույշ
քար – քարանալ – քարե

Քար 

 

Առաջադրանք

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին անուշանում էին։ Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էր դառնում, մատերնիս իրար էր փակցնում: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ, գետին էին թափվում։ Չամիչներեն էլ անուշ։ Մինչև Վարագա խաչերը իրենք իրենց կընկներին, կամ նորից էին բուսնում։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ կհարդարում էինք ծառերի տակը։ Խիճ կամ խոտ չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով լողում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիների, ուռիների, եղեգների ճյուղերով գոցում էինք։ Հողով ծեփում էինք։ Փապուղի էինք անում, որպեսզի թթերը առուները չընկներին ու գետը չգնար։ Կաղբում էինք արմատերը, ամեն յոթերորդ օրը ռոգում էինք, ջրով ողողում էինք։

Առաջադրանքներ

Պատշգամպ անշնորհակալ, տաղտկալի վրձնահարված, նրբաճաշակ հինավուրց, անօրեն, թյուրիմացություն, փորձառու, չըմբռնել, խրտվիլակ, թպրտալ, մանրէաբան, կաթնահուհնց

Որ բառն է ց նախածանցով

Ցայսոր, ցպահանջ, ցուցակ, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցտեսություն, ցողաթաթախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցցել, ցերեկ

Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական․

Իր փնտրած ապրանքիծ որ մի տեղ չկար։

Իր փնտրած ապրանքիծ ամեն տեղ կար։

Նա ընտանիքի հոքսերով բնավ չէր զբաղվում։

Նա ընտանիքի հոքսերով միշտ զբաղվում էր։

Ով չի կառուցում, չի շահում։

Ով  կառուցում է,  շահում է։

Ոչ ոք չհարգեց տնօրենի հրամանը։

Բոլորը հարգեցին  տնօրենի հրամանը։

Ոչ Արագածը, ոչ արագահոր Ախուրյանը չէին գրավում նրա ուշադրությունը։

Եվ Արագածը, և արագահոր Ախուրյանը գրավում էին ուշադրությունը։

Միացնել արմատներն ու ածացները ստանալ բարդ ածանցավոր բառեր

գյուր – ակն –   յա –  բյուրակնյա

երկու – հատոր –   յաք –  երկհատորյաք

լեռ – դահուկ – որդ – լեռնադահուկորդ

մանր – նկար  –  իչ – մանրանկարիչ

ազնիվ – տոհմ –  իկ – ազնվատոհմիկ

Skip to toolbar