Հայոց պատմություն քննություն

Թուրք-հայկական պատերազմ, 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

Հույն-թուրքական պատերազմ (1919-1922) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան           Հայ-թուրքական առաջին պատերազմը և Անկախության հռչակումը

Պատմություն

Թուրքական արշավանք 1920, Թուրքիայի զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ։

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների (տես Հույն-թուրքական պատերազմ 1919-22) ու հայերի դեմ։

1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920-ի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային (10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք)։

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Տնտեսական ծայրահեղ վիճակի, սովի, համաճարակի և ներքին տարաձայնությունների պայմաններում քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիան էր։

Թուրք-հայկական պատերազմ - Wikiwand

1804-1813 թթ․ ռուս-պարսկական և 1806-1812 թթ․ ռուս թուրքական պատերազմներ

  1. Ինչպիսի՞ն էր իրադրությունն Անդրկովկասում 19-րդ դարի սկզբին։

XIX դ․ սկզբերին Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Իրանի միջև: Արևելյան Հայաստանի մեծագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նաիջևանի, Ղարաբաղի, Գանձակի ու Մակուի խանություններից։ Արևելյան Վրաստանն ընդգրկող Քարթլի-Կախեթի թագավորության սահմաններում էին ներառված հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Ղազախի հարավային մասը (այժմյան Իջևանի շրջանը)։ Երևանի խանությունը հիմնականում ներառում էր Արարատյան դաշտն ու նրա հարակից շրջանները: Նրա կառավարիչ սարդարը ( հրամանատար ) օժտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ: Ղարաբաղի խանությունը զբաղեցնում էր պատմական Արցախի տարածքը և Զանգեզուրի զգալի մասը: Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական ու սոցիալական հալածանքների: Հատկանշական է, որ Երևանի ու Նախիջևանի խանությունների ավելի քան հազար բնակավայրերի մոտ մեկ երրորդն ամայի ու անմարդաբնակ էր: Արտագաղթող հայերի բնակավայրերը բնակեցվում էին քոչվոր մահմեդական ցեղերով:

2․Արևելյան Վրաստանի Ռուսաստանին միացումով ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխություններ եղան տարածաշրջանում։ Տվե՛ք                ձեր գնահատականը՝ բացատրելով ու վերլուծելով։

1801-ին Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին, որի հետ վերջինիս տիրապետության տակ են անցել Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառներ’ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Իջևանը: Մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ եղան տարածաշրջանում, քանի որ արևելյան Վրաստանի հետ մեկտեղ Ռուսաստանին միացան նաև Հայաստնի մի շարք մարզեր։ Այս ամենը վատ անրադարձավ ոչ միայն Հայաստանի ՝ այլ նաև Պարսկաստանի վրա, քանի որ հենց դա հարմար առիթ դաձավ ռուս-պարսկական պատերազմի համար։

3․Ի՞նչ նախադրյալներ կային ռուս-պարսկական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր                        պատասխանը։

1804-ի հունվարի սկզբին Վրաստանում ռուսական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Պավել Ցիցիանովը (Ցիցիաշվիլի) գրավել է Գանձակի (Գյանջա) խանությունը, շարժվել դեպի Երևանի խանություն: 1804-ի մայիսի 23-ին պարսկական  կառավարությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին’ պահանջելով Անդրկովկասից դուրս բերել ռուս, զորքերը: Վերջնագիրը մերժվել է. սկսվել է ռուս- պարսկական պատերազմը (1804-1813): Չհաշտվելով Անդրկովկասում իր տարածքային կորուստների հետ’ Պարսկաստանը, Անգլիայի դրդմամբ, որի հետ 1814-ին Թեհրանում պայմանագիր էր կնքել, ձգտում էր վերանվաճել դրանք: Կարծում եմ պատերզմից հնարաոր կլիներ խուսափել եթե Պարսպաստանը Ռուսաստանից չպահանջեր հեռացնել զորքերը Անդրկովկասից այլ փորձեր ավելի դիվանագիտակական քայլելով հարթել երկրին սպառնացող բախումը։

4․ Ի՞նչ նախադրյալներ կային ռուս-թուրքական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր                         պատասխանը։

Ռուս-պարսկական պատերազմը շարունակվում էր, երբ Ֆրանսիայի դրդմամբ 1806-ի դեկտեմբերի 18-ին Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Պատերազմից հնարավոր կլիներ խուսաթել երբ որ Թուրքիան և Ռուսաստանը գործեին որպես դաշնակիցներև և փոխզիջումների միջոցով կարողանաին գտնել Անդրկովկասի հետ իրենց երզազնքներրի բանակցայի ուղղին։

5․Ի՞նչ ընթացք և ավարտ ունեցան պատերազմները՝ համեմատելով ու վերլուծելով ներկայացրեք, քարտեզով ցույց տվե՛ք                                              նախապատերազմյան և պատերազմի արդյունքում կնքված պայմանագրերով տարածքային փոփոխությունները։

1827-ի վերջին-1828-ի սկզբին ռուսական զորքերը գրավել են Խոյը, Սալմաստը, Ուրմիան, Մարաղան, Արդա- բիլը և շարժվել դեպի Թեհրան: Ֆաթհ Ալի շահն ստիպված հաշտություն է խնդրել: 1828-ի փետրվարի. 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքված պայմանագրով (ստորագրել են Պասկևիչը և Աբբաս Միրզան) Պարսկաստանը պաշտոնապես ճանաչել է Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին: Ռուս-պարսկական պատերազմները ավարտվեցին Ռուսաստանի հաղթանակով։

1810-ին ռուսները ռազմական հաջողություններ են ունեցել թուրքերի դեմ Սև ծովի ափին, իսկ 1811-ին գրավել են Ջավախք գավառի կենտրոն Ախալքալաքը: Դանուբյան ճակատում ռուսական զորքի հաջողություններն ստիպել են Թուրքիային 1812-ի մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն, որով Ախալքալաքն ու հարակից տարածքն անցել են թուրքերին, իսկ Բեսարաբիան’ Դանուբի շրջանում, Ռուսաստանին:

Հուլիս-օգոստոսին ռուսական զորքերը գրավել են Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մարտերին մասնակցող բազում դեկաբրիստ սպաներից գեն. Բուրցովը զոհվել է Բաբերդի մերձակայքում: Մայրաքաղաքի’ Կ.Պոլսի մատույցներում ռուս, զորքերի հայտնվելը հարկադրել է թուրք, կառավարությանը հաշտություն խնդրել: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է գոնե Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային:

Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից’ 1829-30-ին Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանին անցած տարածքներ տեղափոխվել է շուրջ 80 հազար հայ: Կարինցիները (7300 ընտանիք) հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները (2500 ընտանիք)’ Շիրակի ու Թալինի շրջաններում, բայազետցիները (4215 ընտանիք)’ Սևանա լճի ավազանում, Կարինի հայերի հետ գաղթած հույները’ Ծալկայի շրջանում: Այս վերաբնակիչները նույնպես 6 տարով ազատվել են հարկերից ու տուրքերից, կարիքավորներին տրվել է դրամական օգնություն:

Աշոտ Բ – քննական առաջադրանք

Ներածություն

Իմ ընտրած թեման Աշոտ Բ-ի մասին է։ Ընտրել եմ Աշոտ Բ-ին քանի որ նա իմ շատերի սիրած թագավորներից է։ Այս որերին թեման այդքանել արդիական չէ քանի որ երկրում նախաընտրական շրջան է։ Թեման կարևոր է քանի որ ամեն հայ պետք է իմանա իր պատմությունը և  հայ արքաներին որոնցից էր Աշոտ Բ-ն։ Աշոտ Բ-ն Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի  ճակատամարտում  գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի  հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։

Օգտվել եմ այս աղբյուներից 

Հայկական Հանրագիտարան

Armhistory

Վիկիդարան

Վերլուծություն

Պատմության մեջ կան այնպիսի մարդիք որոնց դերը պատմության մեջ մեծ նշանակություն ունի և եթե չլիներ այդ մարդը պատմությունը լրիվ այլ ձև կդասաորվեր այդպիսիններից էր Աշոտ Բ-ն։ Երբ որ ն րա հորը Սմբատ Ա-ն գլխատում էին դվինի դասպասների դիմաց Աշոտն – չհանձնվեց և իր երկաթյա կամքով շարունակեց պայքարել թշնամու դեմ։ Նա կարողացավ երկիրը հանել վատ իրավիճակից երբ որ երկրում մեծամասնությանը կաշառված էին։

Եզրակացություն

Կարդալով Աշոտ Բ-ի մասին ես ծանոթացա ևս մեկ արքայի հետ։ Աշոտ Բ-ի կյանքը նաման էր տարբեր հայկական արքաների կյանքի հետ։ Նրա կյանքը ամբողճովին կապված էր պատերազմի հետ բայց այնուամենայնիվ նա կարողացավ հասնել իր նպատակին։ Նրա հզորության շնորհիվ  Բագրատունյաց արքայատոհմը շարունակեց բարգավաճել։

Հայոց պատմություն

Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին

Այդ ժամանակահատվածում  հայաստանը փորձում էր անկախանալ։ Անկախության գործում մեծ դեր են ունեցել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այս ժամանակահատվածում նաև Հայաստանը դարձավ կարևոր տնտեսական կենտրոն։ Նաև հայաստանը կիսված էր երկու տերությունների միջև։

Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ

Երկուսնել պայքարում էին հայաստանի ազատագրման համար։ Երկուսնել ծառայել են Եվրոպական բանակում։ Մեծ հույսեր էին կապել Ռուսաստանի հետ

Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։

Այս երկու գործիչներնել հասկանում էին որ միայնակ Հայաստանը ոչ մի բանի չի հասնի այդ պատճառրվ նրաք փորձում էրն դաշնակից փնտրել։ Իսկ դաշնակիցների առումով պետք է փնտրել այնպիսի դաշնակից որ ունենա հզոր կապեր և չլինի բարեկամական կապերի մեջ մեր թշնամիների հետ։

Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա/։

Ազատագրողը պետք է լինի համազ, անվախ կարողանա բանակցել տարբեր մարդկան հետ լինի խորամանկ և լինի հեռատես։

Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։

Երկուսնել պայքարեցին Հայաստանի ազատագրման համար բայց չհասան դրան։

Զաքարյաններ – Հեթումյաններ

Զաքարյաններ

1․ Ովքե՞ր էին Զաքարյանները։

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները։

Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում (908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։ Վերջիններիս արշավանքը Հայաստան տեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։

Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլա ամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատիոնիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։

Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը։ Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլու թուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։

2․ Ներկայացրե՛ք և նկարագրե՛ք հայ- վրացական հարաբերությունները Զաքարյանների օրոք։

XII դ-ում սելջուկյան ամիրություննե­րի դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված ազատագրական պայքարը գլխա­վորել են վրաց Բագրատունիների (սկսած Դավիթ III Շինարար թագավորից, 1089-1125) շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները’ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները և Զաքարյանները:Հայ-վրացական ուժերը 1110-ին ազատագրել են Շամշուլդե բերդը, 1118-ին Լոռե բերդաքաղաքը, ապա’ նախկին Կյուրիկյան թագավորու­թյան ամբողջ տարածքը, 1123-ին’ Գուգարքի արևելյան և Ուտիքի արևմտյան շրջանները, Կայենը, Կայծոնը, Տավուշը, Մահկանաբերդը և այլ բերդեր ու բնակավայրեր: Նույն թվականին Անիի հայ բնակիչներն ապստամբել են Շադդադյանների դեմ և 1124-ին քաղաքը հանձնել վրաց Դավիթ Շինարարին: Սակայն վերջինիս հաջոր­դած Դեմետրե I թագավորը (1125—1155/ /56) 1126-ին ստիպված է եղել Անին վերա­դարձնել այն պաշարած Շադդադյան ամի­րա Փատլունին: 1161-ին անեցիները կըր- կին ազատագրել են քաղաքը և այն հանձ­նել վրաց թագավոր Գեորգի 111-ին (1155 /56—1184): Վերջինս Անիի կառավարիչ է ճանաչել Իվանե Օրբելյանին (օգնական’ Սարգիս Զաքարյան): Հայ-վրացական զորքե­րը 1161-ի օգոստոսին Անիի մոտ ջախջա­խել են Շադդադյաններին օգնության շտա­պած Շահ-ի արմենների ամիրա Միրանին և հարևան ամիրայությունների միացյալ ուժերին: Զարգացնելով հաջողությունը, հայ-վրացական ուժերը 1162-ի օգոստոսին գրա­վել են նաև Դվինը: Սակայն նույն թվա­կանի վերջին Ատրպատականի Ելտկուզ աթաբեկը խոշոր բանակով գրավել է Դվինը, ապա պաշարել Անին: Պատերազմական գործողությունները փոփոխակի հաջողու­թյուններով տևել են շուրջ 3 տարի: 1165-ին հայ-վրացական ուժերը ստիպված նահանջել են՝ կրկին Անին զիջելով Շադդադյաննե­րին:

1185-ին Վրաց Թամար թագուհին (1184-1207) Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զոր­քերի ամիրսպասալարի պաշտոնը, ինչ­պես նաև Օրբելյանների այն տիրույթնե­րը, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխիթ (Հայաստան) ան­վանումով: Սարգիս Մեծի որդիները’ Զաքարեն և Իվանեն, գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը XIII դ-ի սկզբին հասել է 40 հազարի: Զաքարյանները վճռական դեր են խաղացել Թամար թա­գուհու առաջին ամուսնու’ Գեորգի Ռու­սի (Յուրի Բոգոլյուբսկի) ապստամբու­թյան ճնշման գործում: Այդ ծառայու­թյան համար Թամար թագուհին Սարդիս Զաքարյանի (մահ. 1187) որդի Զաքարեին նշանակել է ամիրսպասալար, Իվանեին’ արքունի մեծ վեզիր (մսախուրթուխուցես), Վահրամ Զաքարյանի (Սարգիս Զաքար­յանի եղբայրը) որդի Զաքարեին (Զաքարյանների Գազելի կամ Գազեցի ճյուղի հիմնադիրը) շնորհել Գագ ամրոցը և նրա շրջակայքը’ մինչև Գանձակ, մյուս որ­դուն’ Սարգսին (Զաքարյանների Թմոգվելի կամ Թմոգվեցի ճյուղի հիմնադիրը)’ Թմբուկը (Թմոգվելի): Սարգիս Զաքարյանի անե­րորդին’ Մահկանաբերդի և ճաղպատի իշխան Ամիր-Քուրդ Արծրունին, նշանակ­վել է Քարթլիի և Տփղիսի էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև արքունի գանձապետ (մեճուրճլեթուխուցեսի): Սարգսի որդիներ Զաքարեն և Իվանեն վրացական բա­նակում վարել են հայկական զորքերի սպա­րապետությունը: Հայկական զորքերը շարու­նակ համալրվել են Հայաստանի տար­բեր գավառներից Վրաստան անցնող հայ զինվորներով: 1185-ին հայկական զորաբանակն ուներ 20 հազար, իսկ XIII դ. սկզբին՝ մոտ 40 հազար զինվոր: 

Հայ-վրացական սերտ համագոր­ծակցության հետևանքով ոչ միայն ամ­րապնդվել ու հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սել­ջուկ նվաճողներից շուտով ազատա­գրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիս – արևելյան և կենտրոնական նահանգները:

Հեթումյաններ

1․ Ովքե՞ր էին Հեթումյանները։

Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։

2․ Ներկայացրե՛ք Հեթումյանների արտաքին քաղաքականությունը։ Վերլուծեք դաշնակցելու հմտությունները։

Սկզբում նրանք մոնղոլամետ քաղաքկանություն էին վարում, քանի որ նրանք գերիշխող դիրք էին գրավում տարածաշրջանում, իսկ հետո անցան մամլուքների կողմը:

Թագաժառանգ Զաբելն անչափահաս էր, ուստի և նշանակվել էին երեք խնամակալ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը: Շուտով Ատան պայլը սպանվեց, իսկ Հայոց կաթողիկոսը մահացավ: Կոստանդին Գունդստաբլը մնաց Զաբելի միակ խնամակալ: Լևոն Ա-ի մահից հետո Հայոց գահին փորձեց տիրանալ Ռայմոնդ-Ռուբենը, սակայն պարտվեց: Նրան ձերբակալեցին և բանտարկեցին:

Հայոց արքունիքը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Դ-ի որդու՝ Ֆիլիպի հետ: Այս ընտրությունը պատահական չէր, քանզի փորձ էր արվում վերջ դնելու Անտիոքի և Կիլիկիայի միջև թշնամանքին: Նա պետք է երկիրը կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն Ֆիլիպն սկսեց արհամարհել հայոց դավանանքը և հովանավորել խաչակիրներին: Նա արքունիքից հեռացնում էր հայ իշխաններին ու կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներին: Զայրացած հայ իշխանները նրան բանտ նետեցին, որտեղ էլ նա մահացավ:

Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց Հայոց թագավոր (1226-1270): Նա հիմք դրեց Հեթումյանների արքայատոհմին:

3․ Ինչո՞ւ անկում ապրեց Հեթումյանների արքայատունը։

Երկրիը գտնվում էին տնտեսական ճգնաժամի մեջ, երկիրը պառակտված էր, գահի հանդեպ կար ոտընձգություններ: Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274-1294 թթ.–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307 թթ.) և Սմբատը (1307-1314 թթ.)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329 թ.–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։

4․ Կարո՞ղ էին արդյոք խուսափել անկումից։

Եթե լինեին միասնական, պայքարեին մեկ թշնամու դեմ գտնեկով ճիշտ դաշնակիցներ ՝այո՛:

5․ Ի՞նչ դժվարություններ և առավելություններ կային Հայաստանի սահմաններից դուրս թագավորություն հռչակելու հարցում։

Դժվարությունները նրանք էին որ, Հայաստանի տարածքից դուրս թշնամիներով շրջապատված դժվար էր գտնել դաշնակիցներ, ունենալ դաշնակիցներ, ճանաչել Կիլիկիայի անկխությունը, և տնտեսական կապեր հաստատել տարբեր երկրների հետ Հայաստանը զարգացնելու համար:

Իսկ առավելությունները, որ Կիլիկիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ էր, այն գտնվում էր և՛ Եվրոպական, և՛ Աասիայի երկրների հետ: Նաև Կիլիկիայի անկախության համար հայ նախարարները գործում էին միասնական:

Ռուբինյաններ

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

Հայ իշխան Ռուբենը որը Գագիկ բ-ի թկնապահներից էր վ գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը:

2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։

1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության (Կիլիկիայի Հայոց Թագավորության) հիմքը հանդիսացավ։

3․ Ի՞նչ հարաբերություններ ուներ Կոստանդին 1-ինը խաչակրաց արշավանքի կազմակերպիչների հետ

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում

Թորոս Ա (1070/71–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։
5․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

6.Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։

Թորոս Բ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան Ռուբինյանների տոհմից (1145-1169)։ Լևոն Ա-ի ավագ որդին։1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս։ Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»։

7․Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։

1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։
8․ Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։

Ռուբեն Բ (ծն.թ.անհայտ–1169), Կիլիկիայի Հայոց իշխան 1169 թվականին, Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։

9․ Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։

Այո ես արդարացնում եմ :

10․ Ինչպե՞ս Ռուբինյաններին փոխարինեցին Հեթումյանները, ի՞նչ պայմաններում, ե՞րբ։

Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։

 

Բագրատունիներ

1․ Ընտրում ենք 3 Բագրատունյաց արքա, որոնց քայլերի մասին մեր կարծիքն ենք գրում / յուրաքանչյուրի մասին 7-10 նախադասություն, ցանկալի է բարդ ստորադասական/։

Սմբատ Ա Նահատակ․

Կարդալով Բագրատունյաց արքաների մասին ինձ ավելի շատ հետաքրքրեց Սմբատ Ա Նահատակի  պատմությունը։ Սմբատ Ա-ն ամեն ինչ արեց իր երկիրը պաշտպանելու համեր։ Բայց նրան դավաճանում են  և Յուսուֆ ամիրան  գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա։ Սմբատ Ա-ն  կարողացավ ամենավատ պայմաններում թշնամու զորքերին պարտության մատնել։ 

Աշոտ Գ Ողորմած․

Աշոտ Գ-ի քայալերը այդ դարերի արքաների համար բացառիկ երևույթ էր։ Նա ավելի շատ  զբաղվում էի երկրի  շինարարական, գիտակրթական բարեգործական գործերով քան բանակի հզորացմամբ։ Իմ կարծիքով Աշոտ Գ-ի քայլերը ճիշտտ են բայց ոչ լիարժեք։ Երկի հզորությունը որոշվում է ոչ միայն բանակով։ Աշոտ Գ-ի կառավարման տարիները անցել են համեմատաբար խաղաղ նաև նրա կառավարման ժամանակա կառուցվել են Հաղպատի և Սանահինի վանքրը որնք դարձել էին  գիտակրթական կենտրոններ։

 


2․ Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Բագրատունյաց Հայաստանի արքա, բայց մերօրյա մտածելակերպով։

Ես երկարատև բարեկամական պայմանագի կկնքեմ բյուզանդիայի հետ։ Նաև կստուգեմ երկրի նախարարների և դաշնակիցների հավտարմությունը հետագայում դավաճանությունից խուսափելու նպատակով քանի որ շատ արքաների կառավարությունը խախտվել է դավաճանների միջոցով։


3․ Անի քաղաքը կտակել Բյուզանդացիներին․ ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին։

Իմ կարծիքով Անի Բյուզանդացիներին տալը անհեթեթություն է քանի որ Անի շատ տարիներ եղել է մեր մայրաքաղաքը և այնտեղ է գտնվում  կաթողիկոսական աթոռը։


4․ Կարո՞ղ էր արդյոք Գագիկ II այն կարգավիճակում, որում էր, փրկել Հայաստանը։

 


5․ Ի՞նչ ես կարծում․ ո՞ր արքայի օրոք թագավորությունը գնաց դեպի կործանում։ Ի՞նչ կանեիր դու, որ այդպես չլիներ։

Բագրատունյաց արքայատոհմը անկում ապրեց Հովհաննես-Սմբատի որոք ։ Անկում ապրեց երբ Հովհաննես-Սմբատը Անի մայրաքաղաքը կտակեց բյուզիանդիային։ Իմ կարծիքով  Բագրատունյաց արքայատոհմը կործանումը սկսվեց այն պահից երբ երկիը բաժանվեց երկու մասի և կործանումը  կանխելու համար պետք չէր երկիրը բաժանել հերկու եղբայրների միջև։

Բագրատունիներ

V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում  Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: 

IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր: 

Բագրատունիների արքայատան և թագավորության հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։ 

Արշակ Բ և Պապ թագավոր

Պապ թագաորը իմ կարծիքով ամենահզոր թագաորներից մեկն է որ անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել կառավարելով ընդամենը 4 տարի։Նա կատարել է ներքին և արտաքին բարեփոխումներ  բարձրացրել  է ծնելիության մակարդակը բանակը հասցրել 90 հազարի։Բայց Հռոմից ազավելու պաճառով դավադրաբա խնջույքի ժամանակ թունավորվել և մահացել է։

Արշակ Բ

350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրան Բ-ին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։Արշակ Բ-ն ամեն ինչ արել է  հզոր ինքնիշխան տիրակալություն ստեղծելու համար։

Անկում

Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։

Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ:

 

Skip to toolbar