Ճամփորդություն դեպի Լոռի

Նախագիծը` Արթուր Սահակյան, Սիմոն Ավետիսյան

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Լոռվա մարզ։

Օրը՝ Հոկտեմբեր 22-24
Մասնակիցներ՝ սովողներ, ուսուցիչներ, շրջանավարտներ
Համակարգող՝

Պատասխանատուներ՝

Մեկնումը՝ ժամը 9։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ մինչև 20։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Նպատակը՝

  • ծանոթանալ Լոռվա մարզին
  • աշխարհագրական դիրքի առանձնահատկություններին
  • ձեռք բերել հայրենագիտական հմտություններ
  • բարձունքի հաղթահարում
  • շփվել մարդկանց հետ, վեր հանել խնդիրները, տեղանքին ծանոթանալ տեղաբնիկների աչքերով

 

Արշավականի անհրաժեշտ պարագաները՝

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ (փոխնորդ)
  • կոշիկներ (փոխնորդ)
  • հիգիենայի պարագաներ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • թվային գործիք
  • անձրևանոց, անձրևապաշտպան բաճկոն
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում

Նախահաշվարկ․

  • երթուղային՝ 120․000
  • Ստեփանավան քաղաքում առանձնատուն՝ 70․000 դրամ
  • սնունդ՝ անձը 4000 դրամ

Մեկ մասնակիցը վճարում է 15․000 դրամ։

Վարորդ՝

Օր առաջին՝

 

  • 9:00 Մեկնարկ Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից
  • 10:00-10:30 Ապարան
  • Թորմակավանք
  • “No Internet” դինոզավրի արձանը
  • Օձունի տաճար
  • Լոռվա Ծովեր
  • Արևածագի ձոր
  • Դենդրոպարկ
  • Զբոսանք Ստեփանավան քաղաքում
  • Զարնի Պարնի քարայր-ամրոցային համալիր

 

Օր երկրորդ՝

Օր երրորդ՝

 

Մասնակիցներ՝

 

  1. Բագրատ Գագրեյան 1-դ կուրսի սովորող
  2. Սոֆի Ղարիբյան 4-դ կուրսի սովորող
  3. Գալինա Հարությունյան 3-դ կուրսի սովորող
  4. Լիլիթ Գրիգորյան 4-դ կուրսի սովորող
  5. Սենիկ Մեսրոպյան շրջանավարտ
  6. Թամարա Աղասյան 4-դ կուրսի սովորող
  7. Արմեն Պողոսյան շրջանավարտ
  8. Սիմոն Ավետիսյան շրջանավարտ
  9. Արթուր Սահակյան շրջանավարտ
  10. Վահե Ավետիսյան շրջանավարտ

Արմեն Պողոսյան – Հովանես Շիրազի կյանքը, անցած ստեղծագործական ուղին

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: 5 տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն, մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում:

Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», « Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..

1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան նախ, որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում: 1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը: 1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար(այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:

1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը: Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»: 1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին: Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:

Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է: Հայրենիքում և սփյուռքում մայրենի լեզվի, հայապահպանման ամենախիզախ պաշտպանն էր նա, Հայոց արդար դատի մեծ հավատավորը: Բանաստեղծը մահանում է 1984թ.-ի մարտի 14-ին Երևանում, աճյունը հանգրվանում է Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում:

Բանաստեղծը թողել է գրական հարուստ ժառանգություն`բանաստեղծական շարքեր, գազելներ, էքսպրոմտներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և փոքրածավալ պոեմներ, նամականի, ինչպես նաև թարգմանություններ: Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր, նրա մասին գրվել են բազում մենագրություններ, ուսումնասիրություններ, հուշագրություններ, ասույթներ, ձոներ և այլն…

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝… մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 90-ամյակին է նվիրված կինոբեմադրիչ Լևոն Մկրտչյանի(Հեղինակն է«Մաշտոց»,«Պարույր Սեւակ»,«Գյումրի»,«Ազնավուր»,«Զորավար Անդրանիկ»,«Եւ եղավ լույս»,«Մատյան անկախության»ֆիլմերի) «Հովհաննես Շիրազ» վավերագրական կինոնկարը: Այս ֆիլմն արժեվորվում է հատկապես նրանով,որ Շիրազ մարդուն և Շիրազ բանաստեղծի ստեղծագործական ողջ գործունեությանը նվիրված միակ լիամետրաժ վավերագրական կինոնկարն է,կինոնկար,ուր վարպետորեն ներկայացված է հանճարեղ բանաստեղծի ինքնատիպ ու զարմանահրաշ կերպարը: Վավերագրական ուշագրավ կադրերով հարուստ այս կինոնկարը անդրադառնում է նաև Հայ ժողովրդի հին ու նոր պատմությանը՝1915-ի Մեծ եղեռնին և ազգային զարթոնքին:

Հովանես Շիրազի անցած ստեղծագործական ուղին

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում։

Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ։

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։

1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։

Այցելություն Ազգային պատկերասրահ

Այսօր մենք այցելեցինք Ազգային պատկերասրահ և դիտեցինք Թղթե ականներ պաստառների ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկայացված էին Կամո Նիգարյանի պաստառները։ Պաստառները ինձ շատ դուր եկան դրանք պատրասվատ էին Սովետական միության ժամանակ բայց շատ պաստառներ ակտուալ են մինչ օրս։ Դիտումից հետո մենք բաժանվեցիք երկու խմբի և ստեղծեցինք մեր պաստառը, որը և մեր հետ բերեցինք քոլեջ։

Օնլայն հագուստի խանութ

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սովորողների ձեռքով արտադրված գինի:

Տեսակը՝ Կարմիր, կիսաքաղցր, անապակ

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Գինի արտադրվոիմ է Վայոց Ձորում ձեռք բերված խաղողից, հիմնականում Աղավնաձոր գյուղում մշակվող խաղողի տեսակներից, ներկա շամանակածրջանում խաղողի բերքի խնդիր չի դիտվում իսկ ղաղողը մթերել ցանկացողները շատ են, այդ իսկ պատճառով հումքի մատակարարման խնդիր չի դիտվում

• գնորդների իշխանություն

Այստեղ հնարավորէ ունենանք ռիսկեր: Չնայած այն հանգամանքին, որ գինին քաջ ծանոթ է կրթահամալիրի թե աշխատակիցներին, թե հյուրերին, սակայն այն անծանոթ ապրանք է հանդիսանում գինիների շուկայում, և դեռ չի ստացել իր գնահատականը: Իսկ դա նշանակում է, որ գնորդները կարող են նախնտրել իրենց ծանոթ ապրանքանիշ:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Գինին կարող է փոխարինվել այլ ոգելից խմիչքներով: Սակայն մեր դեպքում որպես փոխարինող ապրանք կհամարենք այլ մակնիշի գինիները:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Գինին շուկայում առաջին հերթին կներկայանա, որպես կրթահալմալիրի ուսումնական, ուսանողների և երեխաների կողմից պատրաստված ապրանք: Այս տեսանկյունից նոր մրցակիօց հայտնվելու հավանականությունը այդքան էլ մեծ չէ:

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

3.Գտնվելու վայրը ք. Երևան, Մխիթար Սեբաստացի Կրթահամալի, Խաղողի և գինու դպրոցի մառանում

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ Կրթահամալիրի սովորողների ընտանիքները, դասավանդողերը, Բանգլադեշ համայնքը

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ էկոլոգիսապես մաքուր է, իր երեխայի ձեռքով պատրաստված, առողջարար է, գինը մատչելի է

• What

Տոների, ծնունդների, կնունքների համար ալկոհոլային ըմպելիք, լավ նվեր

• When

Ընտանեկան, եկեղեցական, ծիսական տոնակատարություններ

• Where

Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի մառանից, որտեղ ձեզ համար կկազմակերպեն նաը անվճար համտես և փոքրիկ բացատրություն գինու ծագման վերաբերյալ

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել Բանգլադեշ համայնքում և Կրթահամալիրի դասավանդողների և ծնողների միջավայրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետտևյալ հաշվարկը՝

· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կօգտագործի միջինում 2 լիտր գինի, քանի որ հիմնականում օգտագործվում են այլ գինիներ և մեր գինու քանակը սահմանափակ է։

· սպառողների քանակը 1․400 հոգի (հաշվարկել եմ կրթահամալիրի սովորողների քանակը, որպես 1 ընտանիք մեկ լիտր + 200 հոգի դասավանդողներ)*

· մեկ լիտրի գինը 2․500 դրամ

Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրացվի 2․800 լիտր գինի։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի 7․000․000 ՀՀ դրամ տարեկան։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Խոշոր մրցակիցներ՝ Արմենիա Վայն, Վեդի Ալկո, Տրինիտի Կանյոն

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներից՝ բոլորը պատչաստված են գործարանային պայմաններում, օգտագործվում է հիմնականում արհեստական խմորիչ

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Մեր գինին պատրաստվում է բնական խմորիչով, քիմիական նյութեր չեն գործածվում, բնական խմորիչով: Կոնսերվանտներ առկա չեն, քանի որ քանակը փոքր է և նախատեսված չէ ինպորտի համար: Բացի այդ փոքր քանակը նախատեսում է որակ:

7.Վաճառքի գինը 1 լիտրը 2500 ՀՀ դրամ

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Գինու վաճառք լիտրերով 700 1000 50 50 20 100 100 1400
 

 

Մեկ ժամ սահադաշտում

Գեղասահքում ես առաջին անգամ էի գտնվում ։ Իմ դժվարությունները սկսվեցին չմուշկները ամրակապելուց։ Շարունակվեցին փոձություններս՝ ընկա….. չորրորդ անգամ ընկնելուց հետո ես հասկացա, թե ինչպես է պետք սահել ,իսկ օրվա վերջում ես արդեն կորցրել էի ոտքիս 2 ոսկորները։ Ամեն դեպքում,ինձ շատ հաճելի էր։

Դիջիթեք 2022

Դիջիթեք 2022

Մենք կներկայացնենք Վեբ ծրագրավորման հիմունքները, որի մեջ կներառվի Html -ի և Css -ի ուսուցումը։ Մեր տված գիտելիքներով նրանք կկարողանան պատրաստել իրենց առաջին վեբ կայքը։

ի՞նչ է Վեբ ծրագրավորումը

Վեբ ծրագրավորումը` ծրագրավորման մի բաժին է, որը զբաղվում է համացանցում դինամիկ կայքերի ստեղծման և շահագործման աշխատանքով, այսինքն ապահովում է էջի տեսքի, ֆունկցիաների և որևէ իրավիճակից կախված` էջի թարմացումը։ 

Նպատակը`

Մեր նպատակը նրանում է, որ երեխաները ոգևորվեն և իրենց առջև նպատակ դնեն ապագայում դառնալ ծրագրավորող և օգնեն մեր երկրի լավ ապագայի ստեղծմանը։ 

Պատասխանատուներ`Սենիկ Մեսրոպյան, Արմեն Պողոսյան  և Արթուր Սահակյան

Մասնակիցներ` նախապես հայտագրված սովորողներ

Դիջիթեքի օրերը` հունվարի 10-30

Եռօրյա արշավ դեպի Լոռի

Օր առաջին․

Մենք շարժվեցինք եկեղեցու բակից և առաջին կանգառն Ապարանում էր։ Այնտեղ մենք հանգստացանք և շաժվեցինք դեպի Ռյա Թազա գյուղ։Ծանոթանալով գյուղին մենք գնացինք Դսեղ որտեղ այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Թանգարանն ինձ շատ դուր եկավ ես ավելի լավ ծանոթացա Հովհաննես Թումանյանի կյանքին։Հովհաննես Թումանյանի տան հետ ծանոթանալուց հետո մենք շարժվեցինք դեպի Քառասնից մանկաց վանք և Լոռվա Ծովեր։ Ծովերից հետո մենք գնացինք Մարց գյուղ որտեղ գիշերեցինք։

Օր երկրորդ․

Երկրորդ օրը ամենահագեցած օրն էր։ Մենք արթնացանք 08:00 նախաճաշեցինք հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Քոբայր։ Ծանոթացանք Քոբայրի տեղանքին և նրա պատմությանը։Երկրորդ օրվա ամենագեղեցիկ վայրերից մեկը դա Օձունի տաճարն էր իսկ ամենահեռու վայրը դա Ներքին Հոռոմայրն էր։ Այդ օրն մենք այցելեցինք նաև Օձի պորտ իսկ երեկոյան գնացինք դեպի Ստեփանավան և այնտեղ գիշերցինք։

Օր երրորդ․

Երրորդ օրը արթնանալութ և նախաճաշելուց հետո մենք շարժվեցինք դեպի Ալեա։ Ալեայան ինձ նունպես շատ դուր եկավ այնուհետև մենք գնացին դեպի Մայորի ձոր շրջեցինք այնտեղ լսեցինք ձորի պատմությունը։ Երրորդ օրն ինձ վրա տպավորվեց Լոռվա բերդով և Արևածագի ձորով։ Իսկ երեկոյան մենք շարժվեցինք դեպի երևան։

 

  1. Որտեղ է ծագել և զարգանում մարդկությունը
  2. Ինչ է աղտոտումը
  3. Որն է միջավայրի վաթարացման պատճառը
  4. Աղտոտման քանի տեսակ են տարբերում և որոնք են դրանք
  5. Ինչերն են միջավայրը վտանգաոր դարձնում
  6. Ինչ է կենսաբանական աղտոտումը
  7. Բերեք օրինակներ մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներից
  8. Ինչն է ամենաշատը աղտոտում օդային ավազանը
  9. Քանի խմբի են բաժանվում աղտոտող նյութերը
  10. Ինչպիսի բնական աղտոտման ձևեր գիտեք
  11. Ինչի հետևանքով են առաջանում արհեստական ծագման նյութերը
  12. Ըստ բնական միջավայրի վրա ունեցած ազդեցության` աղտոտող նյութերը քանի տեսակի են լինում։

Առաջադրանքներ

Հետեվյալ դերբայական կապակցություններով նախադասություններ կազմել։

Դարպասից  դուրս գալով ես շարժվեցիդեպի խանութ։

Առվի ջուր կապելիս ես տեսա մեր հարևանին

 

Հետևյալ արմատներով կազմել բարդ բառեր

ոսկի, ազգ, հայ, որդի

ազգանուն, ազգամիջյան, ազգասեր

հայատառ, հայահալած, հայորդի

ոսկեզօծ, ոսկեգույն ոսկեվազ

հայորդի, որդեգիր, որդեսեր

Skip to toolbar