Եղիշե Չարենց  «Հայրենիքում»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
կարուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

 

Ընթերցողական նախագծեր

Այս հինգ պատմություններն էլ իրար նման են քանի որ արհեստի մասին են։Ամեն մարդ իր կյանքում պետք է իմանա առնվազն մեկ արհեստ։Այդ ամենը բացատրվում է «Ամեն ինչը կարևոր է, բայց ամենակարևորը արհեստն է» պատմության մեջ։ Պատմություններից ինձ դուր եկավ  « ասք լավաշի մասին» պատմությունը։ Պատմության մեջ ինձ դուր եկավ հայ զինորների և արքայի հնարամտությունը։

Skip to toolbar