Անձնավորություն և անհատականություն հասկացությունները

Մարդ” հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։

Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։

Քանի որ գիտակցությունը, խոսքը, միտքը մարդը չի ժառանգում, այլ ձեռք է բերում կյանքի ընթացքում կրթության ու դաստիարակության շնորհիվ, ապա օգտագործում ենք “անհատ” (ինդիվիդ) հասկացությունը։ Դա բացատրվում է նրանով, որ անձնավորություն չի ծնվում, անձնավորություն դառնալու սկզբնափուլ կա, որն ունի այդպիսին դառնալու միայն կենսահոգեբանական նախադրյալներ, և եթե պայմաններ ստեղծվեն, ծնված մարդը անձի չի վերաճի։
Այսինքն “անհատը” կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը։

Անհատը իր հետ բերում է անձնավորություն դառնալու բոլոր նախադրյալները, բայց եթե նա չապրի սոցիալական միջավայրում, ապա այդպես էլ նա անձ-մարդ չի դառնա։

Հիշեք հանրահայտ “Մաուգլի”-ի օրինակը։ Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ ծնվում են որպես անհատ, այսինքն՝ կենդանի օրգանիզմ, որն ընդունակ է անձ դառնալու։ Ի դեպ կենդանական աշխարհում ամենաանօգնական էակը մարդն է:

Միակ հոգեբանական պայմանը, որը մարդուն պետք է կանգնեցնի անձ դառնալու ուղու վրա, մեծահասակների փորձին, հասարակական-պատմական փորձին տիրապետելն է:

Սոցիալական խմբեր

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները:

Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր:
Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից`  հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը  կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում:
Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը`  այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:
Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.
  • ընդհանուր նպատակներ,
  • ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
  •  ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,

յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:

Ախպուր գրքերից հակիրճ տեղեկություներ։

Էքստրավերտները և Ինտրովերտներն

Էքստրավերտները շփվող են, ունեն շատ ընկերներ (ծանոթներ, ընկերների ընկերներ, մտերիմներ և այլն): Նրանք իմպուլսիվ են, հուզական, ակտիվ: Հաճախ ապրում են մի օրով ու նետվում են արկածների հետևից:

Ինտրովերտներն  ավելի քիչ են շփվում, ունեն մտերիմների նեղ շրջանակ, ավելի փակ են ու զուսպ:

Ամբիվերտ-50-50 որ մի շրջապատում մենք շփվող ենք, միյուսում շրջապատում ոչ։

Պահաջմունքը

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։

Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։ Մարդը իր պահանջմունքները իմանալու համար պետք է նախ ճանաչի ինքն իրեն։ Դա կարող է օգնել նոր շրջապատ ձեռքբերելու մեջ։ Այսինքն եթե մարդը ճանաչի ինքն իրեն, ապա կիմանա թե ինչ շրջապատ և ինչ ընկերներ կարող է ձեռք բերել։

Պահանջմունքների տեսակները
Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։ Օրինակ բնական պահանջմունքներ են՝ ծարավը, սովը և այլն։
Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունք

Դիտման մեթոդ

Մեթոդի անունն ինքնին հուշում է, որ այս մեթոդի հիմքում ընկած է դիտելու, նայելու միջոցով տեղեկատվություն հավաքելու գաղափարը: Դիտման մեթոդը օգտագործվում է հիմնականում նախնական տեղեկատվություն հավաքելու համար, երբ պետք է պարզել ընդհանուր պատկերը ուսումնասիրվող երևույթի մաին: Սովորաբար այս մեթոդն օգտագործվում է երկու դեպքում. 1. երբ որոշակի պատկերացում ունենք հետազոտվող երևույթի մասին, բայց մեր ունեցած պատկերացումը շատ հեղհեղուկ է, մակերեսային և ունի ճշգրտման կարիք, 2. երբ տվյալ երևույթի մասին մենք ընդհանրապես տեղեկատվություն չունենք: Դիտման ընթացքում կարևոր է, որ դիտում անցկացնող մարդը գրառումներ անելիս իր կարծիքը չարտահայտի, այլ տեսածի փաստացի արձանագրում կատարի, լինի օբյեկտիվ: Այս մեթոդի էությունն այն է, որ մարդու վարքը և նրա ակտիվության դրսևորումները ընկալում և գրանցում են նրա կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում, երևույթների զարգացմանը համընթաց: Դիտման մեթոդը մեզ չի տալիս տվյալներ այն մասին, թե ինչու է մարդը կատարում դիտվող գործողությունները: Սա պարզելու համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ:

Սոցիոլիոգան գիտությունը

Սոցիոլոգիա եզրույթը գիտական շրջանառության մեջ է մտցրել ֆրանսիացի փիլիսոփա Օ. Կոնտը, 1842  թվականին,   իր “պոզիտիվ փիլիսոփայության կուրս” աշխատությունում: Կոնտի հասկացմամբ սոցիոլոգիան հավասարազոր է հասարակագիտությանը, և ներառում է իր մեջ   հասարակությանը վերաբերող ամենը, կարծես գումարելով հասարակության մասին մասնավոր գիտությունների եզրահանգումները: Այնուամենայնիվ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում սոցիոլոգիայի առարկան նեղանում է, և ուղղվում հասարակական զարգացման միայն սոցիալական կողմերի հետազոտությանը:

  Հասկանալու համար թե ինչ գիտություն է սոցիոլոգիան և ինչ է այն ուսումնասիրում, անհրաժեշտ է սահմանել սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան: Մինչ սոցիոլոգիայի` որպես գիտության օբյեկտին ու առարկային անդրադառնալը,  նպատակահարմար է  հստակեցնել առհասարակ  օբյեկտի և առարկայի ընդհանուր հասկացությունները: Այսպիսով, հետազոտության օբյեկտ ասելով, սովորաբար հասկանում ենք մեզ շրջապատող նյութական կամ ոչ նյութական աշխարհի  որոշակի մաս, իրականություն,որը  գոյություն ունի անկախ դրա մասին մեր գիտելիքից [6,12] :  Դրանք կարող են լինել միմյանց հետ փոխազդող  ֆիզիկական մարմիններ կենդանի օրգանիզմներ կամ մարդ: Կարևորն այն է, որ շրջապատող  իրականության  բոլոր այդ օբյեկտները գոյություն են ունեցել մինչ մեր գիտելիքը և կախված չեն դրանից:

Ի հակադրություն վերոնշյալին, հետազոտության առարկան գոյություն ունի միայն հետազոտողի գլխում, այսինքն ամբողջությամբ կախված է ինքնին գիտելիքից  և հանդիսանում է դրա մասը: Որոշակիացնելով հետազոտության առարկան մենք զուտ վերացականորեն  առանձնացնում ենք օբյեկտի մեկ կամ մի քանի կողմեր և փորձում ենք ուսումնասիրել դրանք, հաշվի առնելով կամ հաշվի չառնելով այլ` մեր կողմից չառանձնացված մասերի ազդեցությունը [6,12]: Այսպիսի տրամաբանությամբ, հետազոտության յուրաքանչյուր օբյեկտի կարող է համապատասխանել  ուսումնասիրության մի քանի առարկա: Օրինակ, քարե շինությունը որպես մեզնից անկախ գոյություն ունեցող իրողություն կարող է հետաքրքրել տնտեսագետին` կառուցման վրա հատկացված  ծախսերի տեսանկյունից, ճարտարապետին` ճարտարապետական ոճի և շրջապատող լանդշաֆտին հաջող միացման տեսանկյունից և այլն:  Առարկան ինքնատիպություն է հաղորդում գիտությանը: Պետք է նշել, որ գիտության առարկան չի կարող ստաբիլ լինել:  Այն գտնվում է մշտական շարժման, զարգացան մեջ և կախված է գիտական գիտելիքի առաջընթացից և հասարակության պահանջմունքներից, որոնք էլ մշտապես փոփոխվում են

Ես

1.Իմ մասին – Հանգիստ, Զուսպ, Բարի, Նեղացկոտ,

2.Իմ առաքելությունը –  սովորել երկրից օգտակար լինելու համար

3.ինչի կամ ում եմ ես նման –

4.Ինչն է ինձ ուրախացնում – իմ առաջադիմությունը

5.ինչն ինձ տխրեցնումում – իմ անհաջողություները

6.ինչից եմ վախենում –

7.Ես իմ ընկերների աչքում – նեղացկոտ

 

Skip to toolbar