Բագրատունիներ

1․ Ընտրում ենք 3 Բագրատունյաց արքա, որոնց քայլերի մասին մեր կարծիքն ենք գրում / յուրաքանչյուրի մասին 7-10 նախադասություն, ցանկալի է բարդ ստորադասական/։

Սմբատ Ա Նահատակ․

Կարդալով Բագրատունյաց արքաների մասին ինձ ավելի շատ հետաքրքրեց Սմբատ Ա Նահատակի  պատմությունը։ Սմբատ Ա-ն ամեն ինչ արեց իր երկիրը պաշտպանելու համեր։ Բայց նրան դավաճանում են  և Յուսուֆ ամիրան  գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա։ Սմբատ Ա-ն  կարողացավ ամենավատ պայմաններում թշնամու զորքերին պարտության մատնել։ 

Աշոտ Գ Ողորմած․

Աշոտ Գ-ի քայալերը այդ դարերի արքաների համար բացառիկ երևույթ էր։ Նա ավելի շատ  զբաղվում էի երկրի  շինարարական, գիտակրթական բարեգործական գործերով քան բանակի հզորացմամբ։ Իմ կարծիքով Աշոտ Գ-ի քայլերը ճիշտտ են բայց ոչ լիարժեք։ Երկի հզորությունը որոշվում է ոչ միայն բանակով։ Աշոտ Գ-ի կառավարման տարիները անցել են համեմատաբար խաղաղ նաև նրա կառավարման ժամանակա կառուցվել են Հաղպատի և Սանահինի վանքրը որնք դարձել էին  գիտակրթական կենտրոններ։

 


2․ Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Բագրատունյաց Հայաստանի արքա, բայց մերօրյա մտածելակերպով։

Ես երկարատև բարեկամական պայմանագի կկնքեմ բյուզանդիայի հետ։ Նաև կստուգեմ երկրի նախարարների և դաշնակիցների հավտարմությունը հետագայում դավաճանությունից խուսափելու նպատակով քանի որ շատ արքաների կառավարությունը խախտվել է դավաճանների միջոցով։


3․ Անի քաղաքը կտակել Բյուզանդացիներին․ ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին։

Իմ կարծիքով Անի Բյուզանդացիներին տալը անհեթեթություն է քանի որ Անի շատ տարիներ եղել է մեր մայրաքաղաքը և այնտեղ է գտնվում  կաթողիկոսական աթոռը։


4․ Կարո՞ղ էր արդյոք Գագիկ II այն կարգավիճակում, որում էր, փրկել Հայաստանը։

 


5․ Ի՞նչ ես կարծում․ ո՞ր արքայի օրոք թագավորությունը գնաց դեպի կործանում։ Ի՞նչ կանեիր դու, որ այդպես չլիներ։

Բագրատունյաց արքայատոհմը անկում ապրեց Հովհաննես-Սմբատի որոք ։ Անկում ապրեց երբ Հովհաննես-Սմբատը Անի մայրաքաղաքը կտակեց բյուզիանդիային։ Իմ կարծիքով  Բագրատունյաց արքայատոհմը կործանումը սկսվեց այն պահից երբ երկիը բաժանվեց երկու մասի և կործանումը  կանխելու համար պետք չէր երկիրը բաժանել հերկու եղբայրների միջև։

Խնդիրմերի լուծում

Ինչի՞ է հավասար 600 Օմ դիմադրություն ունեցող ռեոստատով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 4.5 Վ է: Պատասխանը գրել հազարերորդականի ճշտությամբ։

Լուծում

Որոշեք 127 Վ լարման ցանցին միացված վարսահարդարիչի պարույրի դիմադրությունը, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 3.5 Ա է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

Որքա՞ն է լարումը 0.6 կՕմ դիմադրություն ունեցող վոլտաչափի սեղմակներին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 100 մԱ է:

Ռեոստատի պարույրով, որի ծայրերին կիրառված է 6 Վ լարում, 3 րոպեում անցել է 30 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ:

Որքա՞ն լիցք կանցնի էլեկտրական վարսահարդարիչի պարույրով 1.2 ժամվա ընթացքում, եթե այն միացված է 100 Վ լարման ցանցին և ունի 100 Օմ դիմադրություն: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ:

Խոր Վիրաբ ճամփորդություն

Ամսի 24-ին մենք մեր կուրսով գնացինք Խոր Վիրաբ որտեղ 13 տարի բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր   Լուսավորիչը ։ Հասնելով մենք միանքամից սկսեցինք շրջել ծանոթանալ տարածքին։ Հետո մենք իջանք այնտեղ որտեղ բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Հետո մենք գնացինք մի գեղեցիկ վայր հրեշտակների ձոր անվանումով ։ Իսկ հետ գալուց մեն այցելեցինք եկեղեցի և վերադարձանք քոլեջ։

Վարժություն3

Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։ 

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը  անանցանելի էր մեր համար։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ  հիշում եմ հայրենիքիս թշվառների գործած մեղքերը։

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և թրչում դեպի բաց երկինք։

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով  ես ամեն որ հիանում եմ։

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև  ես վստահում եմ նրան։

Բայց այժմ, երբ հեռացա նրանից , նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե երկնքում եմ ,  և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը  օր-օրի գեղեցկանում էր , իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք ամենուր էին  , սուզվել էին կապույտ լռության մեջ։

Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր զբաղվում էր իր սիրելի գործով , ապա ճանաչված մարդ կդառնար։

Skip to toolbar