Ինչ է աշխարհագրություն

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը

Աշխարհագրությունը ուսումնասիրում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները:

2. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները

Աշխարհագրության խնդիրներն են.1. ուսումնասիրել բնության բաղադրիչները և դրանց փոխազդեցության արդյունքում ձևավորված բնական աշխարհամակարգերը ( գեոհամակարգերը ): Օրինակ` լիճ, ճահիճ, բնական զոնա, կլիմայական գոտի, անտառ և այլն

2. ուսումնասիրել հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով ձևավորված հասարակական գեոհամակարգերը: Քաղաք, արդյունաբերական ձեռնարկություն, տնտեսական շրջան և այլն

3. ուսումնասիրել բնական և հասարակական գեոհամակարգերի փոխազդեցությամբ ձևավորված բնահասարակական գեոհամակարգերը: Ջրանցք, ջրամբար, գյուղատնտեսական հողահանդակներ և այլն:Այսպիսով աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը Երկիր մոլորակն է, իսկ առարկան` երկրագնդի աշխարհագրական թաղանթը:

. 3 Թվարկե՛լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը

Ֆիզիկական աշխարհագրություն,Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն։

Ֆիզիկական աշխարհագրությունն ուսումնասիրում է երկիր մոլորակի բնությունը և այնտեղ ընթացող բոլոր երևույթներն ու օրինաչափությունները:

Սոցիալ-տնտեսական (հասարակական ) աշխարհագրությունն (երկրագրություն) ուսումնասիրում է երկիր մոլորակի բնակչության և նրա վարած տնտեսության տարածական բաշխվածությունը ինչպես ամբող աշխարհում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում և երկրներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar