Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։
Տրդատ Ա կառավարել է 66 – 88 Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ 77թ․ կառուցվել է Գառնու հեթանոսական տաճարը ։62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով:Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք
Սանատրուկը Հայոց Արշակունի թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։
Աշխադարը կառավարել է 110-113 թվականներին։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113 թվականին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114 թվականին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։
Պարթամասիրը իշխել է 113-114թ․։ Պարթև Արշակունի արքա Բակուր II որդին։Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որն ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։
Վաղարշ Ա Հայոց Արշակունի թագավոր 117-140 թվականներին։ Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
Սոհեմոս Հայոց թագավոր 144-161–ին և 164-186–ին։Հայոց գահը ստավել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թ–ին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։
Բակուր Ա Մեծ Հայքի Արշակունի թագավոր 161-162 թվականներին։Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։
Վաղարշ Բ թագաորել է 185 – 198թ․ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Խոսրով Ա (198 – 216թ․) Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Գահակալման սկզբին Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։ 202թ.-ին Խոսրովը իր դաշնակից Հռոմեական կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ միասին եղել է Եգիպտոսում։ 216 թվականի մայիսին Հռոմի Կարակալա կայսրը իր մոտ կանչեց Խոսրով I-ին և բանտարկեց, որտող էլ մի քանի ամիս մնալով հայոց արքան վախճանվեց։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ հանեց Հայոց բանակը, և նա հարկադրաբար ազատեց հայոց թագուհուն։ Խոսրով I-ը հիշատակվում է նաև Թեբեում գտնված եգիպտական արձանագրության մեջ։
Տրդատ Բ Հայոց թագավոր 217—252 թվականներին,Արշակունիների արքայատոհմից,Խոսրով Ա-ի որդին։216թ. մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ է կանչում Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկում։ Կարակալայի այդ տմարդի արարքը հանգեցրեց Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։ 217թ. ապրիլի 8-ին Կարակալլան սպանվում է իր զինվորներից մեկի ձեռքով,իսկ նրան հաջորդած Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն,ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։ 224թ.-ի ապրիլի 28-ին Արտաշիր Սասանյանը Որմզդականի ճակատամարտում պարտության է մատնում Տրդատ Բ-ի դաշնակից Պարթևստանի արքա Արտավան Ե Արշակունուն,խորտակում պարթևական պետությունը և հռչակվում Սասանյան Պարսկաստանի առաջին թագավոր։ Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ը զոհվում է մարտի դաշտում։
Արտավազդ Եկառավարել է 252–272թ․։ Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։ 272–273 թվականներին Ավրելիանոս կայսեր օգնությամբ Մեծ Հայքի նոր թագավոր է հռչակվել Խոսրով Բ Արշակունին։
Խոսրով Բ-ն (272 – 260) Տրդատ Բ-ի որդին էր։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Երբեմն անվանումով շփոթեցվում է իր պապի՝ Խոսրով Ա-ի (211-252) կամ թոռան՝ Խոսրով Գ Կոտակի հետ (330-338)։
Տրդատ Գ մեծ (298–330) Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:
Խոսրով Գ (330 – 338) Տրդատ Գ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Բ Կոտակը, որը, հակահարված տալով Սասանյան Շապուհ II արքայի ոտնձգություններին և ճնշելով հայ որոշ ավատատերերի անջատամետ հակումները, վարել է պետության կենտրոնացման քաղաքականություն, զբաղվել շինարարական աշխատանքներով: Հիմնել է նոր մայրաքաղաք Դվինը` շրջակա անտառով, «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» անտառները` արգելանոց-որսարաններով:
Տիրան Բ Արշակունի (338 – 350) Խոսրով Բ-ի գահաժառանգ որդի Տիրանը հաստատվել է գահին Հռոմի օգնությամբ (338 թ.): Նա շարունակել է հոր՝ պետական իշխանության ամրապնդման և կենտրոնացման քաղաքականությունը: