Միտոզ

Բջջի կենսացիկլը․ Բջիջն առաջանում է, աճում ու զարգանում և հետո կամ բաժանվում է, կամ էլ մահանում։ Սա է բջջի կյանքի օրինաչափությունը։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը բջջի կենսացիկլն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։ Օրինակ նյարդային և մկանային բջիջների սաղմնային զարգացման ավարտից հետո դադարում են կիսվել և գործում են օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջներն իրենց ֆունկցիաներն իրակացնելիս արագ մահանում են, ուստի այդ հյուսվածքներում բջիջներն անընդհատ բազմանում են։ Էուկարիոտիկ, ինչպես նաև որոշ պրոկարիոտիկ բջիջների բաժանումը հիմնականում կատարվում է միտոզի ճանապարհով։ Բջջի բաժանման նախապատրաստման, ինչպես նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթացների համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։  Անընդհատ կիսվող բջիջների մի մասի կենսացիկլը համընկնում է միտոտիկ ցիկլի հետ։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։

Ինտերֆազ։ ԴՆԹ-ի սինթեզը։ Բաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում է նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչում են G1 փուլ։ Այդ փուլում բջջում սինթեզվում են ՌՆԹ-ները և սպիտակուցները։ Այնուհետև ինտերֆազի միջին ժամանակահատվածում սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկումը։ ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից, և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում է ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այս մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղեկատվությունը անփոփոխ անցնում է մյուս սերունդներին։

ԴՆԹ-ի սինթեզից հետո բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն՝ մինտոզին, ինչի համար անհրաժեշտ են նաև ցինտրիոլների կրկնապատկում, բաժանման իլիկի թելիկները կազմող սպիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացներն իրականանում են G2 փուլում։

Միտոզ։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարուրվում են։ Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Բջջային կոնգտրոնի ցինտրիոլները տարահանվում են դեպի բջջի տարբեր բևեռներ, որոնց միջև ձգվում են բաժանման իլիկի թելիկները։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմայում։ Միտոզի հաջորդ փուլը անվանում են մետաֆազ։ Մյուս փուլը անվանում են անաֆազում, որի ընթացքում իլիկի ցենտրոմերներին միացած թելիկները քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ։ Միտոզի վերջին փուլում՝ թելաֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները պարուրվում են և միահյուսվում, վերականգնվում են կորիզները։ Փաստորեն միտոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյուքնում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև։ Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդից սերունդ ժառանգական տեղեկատվության կայուն փոխանցումը։

Մեյոզ

Մեյոզը  բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզը առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզը երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Միաբջիջ և բազմաբջիջ

Միաբջիջ օրգանիզմներ

Միաբջիջ օրգանիզմներ, մեկ բջջից բաղկացած բուսական և կենդանական օրգանիզմներ։ Տարբերում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ պրոկարիոտներ և էուկարիոտնեեր։ Պրոկարիոտները (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզ, մեյոզն արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին (միաբջիջ կանաչ և մի քանի ուրիշ ջրիմուռներ, նախակենդանիներ) բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Ընդհանուր կառուցվածքով և օրգանելների հավաքով նման են բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Որոշ միաբջիջ օրգանիզմներ կարող են գաղութներ առաջացնել։

Բազմաբջիջ օրգանիզմներ

Բջիջների խումբը կազմում է հյուսվածք:Իսկ հյուսվածքը օրգանիզմ:Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։

Skip to toolbar