Էննի Քենոն

Ծնվել է Դովերում , 1884 թվականին ավարտել է Ուելսլի քոլեջը։ 1896 թվականից աշխատել է Հարվարդի աստղադիտարանում։Հիմնական աշխատությունները եղել են աստղերի սպեկտրալ դասակարգման և աստղերի հետազոտության փոփոխական ոլորտում։ Շարունակել է աստղերի սպեկտրալ դասակարգման մասին աշխատանքները, որը Հարվարդի աստղադիտարանում Էդուարդ Փիքերինգի ղեկավարությամբ սկսել էին Վ. Ֆլեմինգը և Ա. Մորինը։ Կատարել է Հենրի Դրեպերի գրացուցակի մեջ պարունակվող բոլոր աստղերի դասակարգումը (Հարվարդի տարեգրքերի հ. 91-99), Հենրի Դրեպերի գրացուցակի շարունակությունում, ինչպես նաև Յելի գրացուցակի գոտիների աստղերը։ Ընդամենը Քենին դասակարգել է շուրջ 350 000 աստղերի սպեկտրներ։ Հենրի Դրեպերի գրացուցակի հիման վրա Հառլոու Շեփլիի հետ համատեղ անցկացրել է  աստղերի մեծության բաշխման վիճակագրական հետազոտություն ըստ սպեկտորային դասերի։ 1903 և 1907 թվականներին կազմել է փոփոխական աստղերի կատալոգներ։ Բացել է շուրջ 300 փոփոխական և 5 նոր աստղեր, նրանց մեծ մասը իրենց սպեկտորային բնութագրիչներով։

Լոնդոնի թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ (1914), բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր, առաջին կինը, որը ստացել է Օքսֆորդի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան (Անգլիա, 1925)։Հենրի Դրեյփերի անվան սսկե մեդալ (1931 թվական) և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի Էդուարդ Ռիչարդսի անվան մրցանակ (1932)։Նրա պատվին Լուսնի վրա խառնարան է կոչվել և 1934 թվականին Ամերիկյան աստղագիտական ընկերության կողմից սահմանվել է մրցանակ այն կանանց համար, որոնք իրենց նշանակալի ներդրումն են ունեցել աստղագիտության բնագավառում։

Annie Jump Cannon 1922 Portrait.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar