Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր փոխաբերական իմաստով գործածված բառերը։

Վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ, խոր ու մեղմ շշնջում էր օդը։

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Նա մռայլ նայում էր նիրհած լեռներին, համր արևակեզ ժայռերին։

Մշուշը փաթաթվում էր հինավուրց անտառներին և թավալվում բլուրների փեշերին։

Քամին մռնչում էր, և անձրևի տարափը ծեծում էր նրա դեմքը։

Կրակը արհամրհանքով ծիծաղում էր ջրի հոսանքի վրա։

Մեծ խորհուրդ կա այս ալեհեր լեռան մեջ։

Մռայլ ու անհյուրընկալ նայեց ամրոցը եկվորներին։

Ձայները անէացան հալվեցին քնած էին և՛ ամրոցը, և՛ մարդիկ, և՛ անդնդախոր ձորը։

2․Շարունակ՛իր նախադասությունները

Երկու օր է, ինչ նա քաղաքում չէ։

Մի իշխան երկար ճանապարհ էր կտրել և վերջապես հասել էր անտառի խորքում գտնվող գյուղը։

Ձմեռն անցավ, բայց նա դեռ շարունակում էր խոսել այդ հինավուրց շենքերի մասին։

Մեկ էլ մի կրակոց լսվեց, և անտառը կարծես լռեց հազարամյա վառ ու խինդ տարիներից հետո։

Երբ նա կռացավ, տեսավ, որ գետնին ընկած էր այն ՝ ինչին երկար էր սպասել։

Նա անմիջապես գուշակեց, թե ով է վերցրել բանալիները։

Հուզված էի, լսածս պատմությունից, չէ՞ որ արդեն քանի տարի է, ինչ այդպիսի պատմություններ չեմ լսել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar