Առաջադրանքներ

Բացատրի՛ր դարձվածքները` օգտվելով դարձվածաբանական էլեկտրոնային բառարանից:

Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ,սրտակից լինել

Հազար մաղով անցկացրած – ելած,զտված,մշակված

Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, կարևոր գործից ուշացող

Գլխին կրակ թափել – զայրանալ, փորձանք բերել

Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել

Կոպեկի համար մեռած –ագահ, ժլատ, գծուծ

Ուրիշի բնում ձու ածել -օգուտն ուրիշին տալ

Ոտքի կոխան դարձնել – ոտնակոխել,ոչնչացնել, տրորել

Փուշը մատից հանել – օգնել, օժանդակել

Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի մոտենալ

2․Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ.

խոհական —  այլատարր — այլախոհ

զմայլելի, մեծահոգի – զմայլահոգի

որակազրկում — բարձրաբերձ — բարձրորակ

դրամապանակ – հիմնավոր — հիմնադրամ

արշավախումբ —  հաղթական — հաղթարշավ

պատվարժան – ինքնամեծար — մեծապատիվ

3․Կազմեցե’ք   մեկական բարդ բառ`  վերջին  բաղադրիչ  դարձնելով  տրված  բառերի  առաջին  արմատները.

ցավատանջ  գլխացավ

որակազրկում  ցածրորակ

մտավախություն  մանակմիտ

հոգատար    մտահոգ

տեսագրություն  լավատես

նենգամիտ  չարանենգ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar