Վերլուծություն. Մուշեղ Գալշոյան “Սպասում”

Դասի ժամանակ կարդացինք Մուշեղ Գալշոյանի «Սպասումը» ստեղծագործությանը, իրականում բառերը քիչ են նկարագրելու համար թե ինչ բավականություն ստացա ստեղծագործությունը կարդալուց: Կարդալուց ինքնաբերաբար մտովի ֆիլմի պես պատկերացնում էի դիպվածները: Ըստ իս հիմնական միտքը սպասելն էր, երբ Կոմիտասը համբերությամբ զինված սպասում էր կորցրած դրամապանակի տիրոջը: Առաջին հայացքից կթվա սովորական դեպք, որտեղ անցորդը գտել է դրամապանակը և սպասում է տիրոջը վերադարձնելուն, բայց եթե նայենք ավելի խորը ու մտածված, ապա դա սովորական սպասում չէ, այդ փոքրիկ դրվագով երևում է Կոմիտասի մեծ հոգու տեր մարդ լինելը՝ նրա ազնվությունը, մեծահոգությունը, համբերատար և կարեկից լինելը, բարությունը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar