Առաջադրանքներ

Կետադրիր տրված տեքստը․

Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի ձայնը լսելով, գալիս է Հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը՝ հասկանալի է, հանձն է առնում Հոր կամքը կատարել։ Ապա Աստված աղջկան է դիմում, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևը ՝սակայն առարկում է, ասելով ՝ թե ինքն իր աղջիկ տեղով, օրը ցերեկով, մարդկանց աչքին երևալուց ամաչում է։

— Այդ դեպքում, — ասում է Հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով համարձակվի քեզ նայել, ասեղներով աչքերը։

Skip to toolbar