Հարցեր Արտավազդ Բ-ի մասին

Պատասխանեք հետևյալ հարցերին․
1․ Ինչպիսի՞ երկիր թողեց Տիգրան Մեծը Արտավազդին։

Պատասխան ․

Պետություն ուներ հզոր բանակ և առաջադեմ տնտեսություն։Տիգրան Բ-ն  Արտաշեսյանների թագավորությունը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։

2․ Ինչպիսի՞ թագավոր էր Արտավազդը։

Պատասխան ․

Ինչպես և իր հայրը հզոր և խելացի ։

3․ Ի՞նչ քայլեր կատարեց, գնահատեք / դրական,թե բացասական ազդեցություն ունեցավ երկրի վրա, ինչո՞ւ/։

Պատասխան ․

Դրական ազդեցություն ունեցան հայ-պարթևական դաշինքը քանի որ հայ և պարթովական զորքերը միացան և կարողացան  Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Պարթևների հետ շարունակելով դաշինքը հայոց աիքան կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Իսկ բացասական ազդեցություն ունեցավ Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունների դառցումը են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

4․ Ի՞նչ տարածքներ գրավեց և ե՞րբ։

Պատասխան ․

Մ.թ.ա. 94 թվականին Հայոց թագավորությանն են միացնում Ծոփքը, ապա հպատակեցնում հարևան Վիրքն ու Աղվանքը։ Մ.թ.ա. 87 թվականին Տիգրանը սկսում է պարթևական արշավանքը և մեկ տարում նվաճում պարթևաց երկրի զգալի մասը։
5․ Ինչպիսի՞ երկիր թողեց իր հաջորդներին։

Պատասխան ․

Արտավազդից գերեվարումից հետո երկիրը մնում է անտերունչ. հռոմեական լեգեոնները պաշարել էին Արտաշատը, իսկ գահակալը շղթայված էր։ Այս պայմաններում Պարսկահայքից հայկական զորախմբերով վերադառնում է արքայազն Արտաշեսը, որը տեր կանգնելով հոր թողած կտակին՝ մ.թ.ա. 34 թվականին դառնում է Մեծ Հայքի արքա։ Այնուամենայնիվ, հռոմեացիների սպառնալիքը շարունակում էր մնալ Հայաստանի անվտանգության դեմ ուղղված գերակա խնդիրը։ Շուտով լեգեոնները վերստին անցնում են հարձակման և մուտք գործում Արտաշատ։ Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Արտաշեսը ստիպված է լինում ռազմական դաշինք կնքել պարթևաց Հրահատ Դ թագավորի հետ և նվաճված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar