Առաջադրանքներ

1.Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելու/ժողովվելու) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

2.Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան

արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարաբույժ, արտատրոփ,  սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ,ապօրինի, կիսադեմ, մամռապատ:

3.Տրված բառերին մեկական հոմանիշ և հականիշ գրել։

գովաբանել -գովել – նախատել

զուլալ – պարզ – պղտոր

օգնել – վնասել – սատարել

մեծ – փոքր – խոշոր

սիրելի – համակրելի – ատելի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar